Ֆրանսիայի Կանն քաղաքում ավարտվել է 66-րդ կինոփառատոնը: Փառատոնի ժյուրիի նախագահ, ամերիկացի ռեժիսոր Ստիվեմ Սպիլբերգը հայտարարել է որ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել թունիսյան ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Աբդուլթիֆա Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիմլը:
Ժյուրիի մրցանակին` Գրան-Պրի արժանացել է Կոեն եղբայրների «Դենիս Լյունինի ներսում» ֆիլմը, լավագույն ռեժիսոր ճանաչվել է մեքսիկացի Ամաթ Էդկալանտեն «Էլիի» ֆիլմի համար: Լավագույն սցենարիստն է չինացի Ձյա Չժանկեն` «Մեղքի հպումը»: