Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր աշխատանքային օր չի, ինձ մի անհանգստացրեք

Մայիս 26,2013 22:04

Այսօր՝ մայիսի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի Մելինե Սարգսյանը եւ հայտնել, որ ինքը բնակվում է Մադոյան փողոցի թիվ 24 տանը, սակայն նույն տանն ապօրինի բնակվում են ինչ-որ անձինք։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Shamshyan.com-ին հայտնել է, որ բնակչուհին ահազանգել էր 911 եւ ասել, որ նշված անձինք ապօրինի կերպով ներխուժել են իր բնակարան, իսկ նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն, քանի որ կա դատարանի վճիռ։ Քաղաքացուհին հայտնում է նաեւ, որ նշված անձինք իր նկատմամբ ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք ե վիրավորում են իր արժանապատվությունը։ Զարմանալի է, թե ինչու է քաղաքացուհին ահազանգել 911, այլ ոչ թե ոստիկանություն կամ ՀՀ արդարատադության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ու այդ գործը քաղաքացուհու փոխարեն կատարել են ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցներ, ովքեր տեղեկությունը փոխանցել են ոստիկանությանն ու ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Մինասյանին, ով, ըստ տեղեկությունների, Սարգսյանին հայտնել է, որ «այսօր աշխատանքային օր չի, ինձ մի անհանգստացրեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031