Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. Առանց ռուսի երկու օր չենք դիմանա, ազնիվ խոսք

Մայիս 26,2013 20:59

Այսօր Սառնաղբյուրի  մայիսյան հերոսամարտի 95-ամյակը  նշելիս, Aravot.am-ը Արցախյան պատերազմի ազատամարտիկ, սառնաղբյուրցի Մուշեղ Նավոյանին  հարցրեց , թե ինչպե՞ս է վերաբերվում իր մարտական ընկերների բողոքի ակցիային, ովքեր սեփական պետության մեջ իրենց գնահատված  չեն զգում, պահանջում են բարելավել  իրենց սոցիալական  պայմանները: «Գիտեք  ինչ, էն մարդը , ով վառոդի հոտը շնչել է, անկախ նրանցից`  կուշտ է, թե սոված, եկեղեցու մոտ ենք, Աստված պիտի կանչի, որ խաղաղությունը մնա»: Այսինքն անհի՞մն է  նրանց բողոքը, մեր ճշգրտող այս հարցին ազատամարտիկը պատասխանեց այսպես. «Ես չեմ կարող  ասել` անհիմն է, թե տեղին է, բայց քանի որ այս  խաղաղությունը   կա, մենք բողոքելու  տեղ չունենք, որովհետ Աստված չանի, եթե պատերազմ լինի, այսքան երիտասարդներից նոր զոհեր կլինեն: Էս ճակատամարտը որ եղել է, ժողովուրդը  սոված է եղել, գարի հաց էլ չի եղել ուտելու, բայց կանոնավոր թուրքի դեմ առել է»:

 

Մեր այն դիտարկմանը, թե գազի թանկացմամբ թուրքի երազանքը չեն իրականացնո՞ւմ, հայաթափ չե՞ն անում երկիրը, ազատամարտիկն ասաց. «Ես չգիտեմ, հարգելի լրագրող,  գազի թանկացումը  լավ չէ էլի, ժողովրդի մոտ խայտառակ վիճակ է, բայց առանց ռուսի երկու օր չենք դիմանա,  ազնիվ խոսք»: Այսինքն մնո՞ւմ է ռուսի հետ   լեզու գտնել, խնդրել, պաղատել, որ գազի գինը չբարձրացնի՞, ազատամարտիկը այսպես արձագանքեց. «Հա, էդ է, իսկ մարտական ընկերների համար ամենակարևորը  էս խաղաղությունն է, ով էդ վառոդի հոտը լավ չի շնչել, էսօր կարող է ուրիշ բան խոսել: Մենք  սոված կմնանք, բայց թող խաղաղության լինի»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լավ, ամոթ ա. մարդ այդքան ստրկամիտ չի լինի ու իրեն աջ ու ձախ փոքրացնող:

    ԵՆԹԱԴՐԵՆՔ, թե հենց «առանց ռուսի երկու օր չենք դիմանա». ի՞նչ կարիք կա սա անընդհատ, բարձրաձայն ասել- որ ռուսն ու թուրքը քեզ արհամարհի՞:

    Իսկ պատմությունը ՀԱԿԱՌԱԿՆ է ապացուցում. որ երբ ռուսի ոտը/սապոգը Հայի հողից դուրս է եղել,Հայը շատ ավելի մեծ հայրենիք է ունեցել ու շատ ավելի խաղաղ ապրել իր հարևանների հետ:

  2. V P says:

    Դուք ՍՏՐՈՒԿ էք…Խիստ կասկածելի է ձեր ազատամարտիկ լինելը… լիսկանել է “ազատամարտիկ”… ձեր նման ստրկամիտ ազգի դավաճանների պատճառով է, որ կորցնում ենք մեր Հայրենիքը!!!

  3. varos says:

    այ ստրուկ ամոթ արա…..

  4. Արթուր says:

    Նման խոսքերի հեղինակն առնվազն հիմար մարդ պետք է լինի, եթե չասենք` դավաճան: Ինքս ղարաբաղյան պատերազմի մասնակից եմ, կորցրել եմ առողջությունս, բայց նման հիմարություններ առանց զայրանալու չեմ կարողանում լսել: Չի կարելի այդքան վախկոտ ու ստրկամիտ լինել`փառաբանելով ուրիշ ազգին, որը դարեր շարունակ իր շահի համար միշտ դավաճանել է քեզ`հասցնելով ցեղասպանության: Դրա փոխարեն հարկավոր է միավորվել ու պայքարել սեփական երկրում կարգ ու կանոն հաստատելու համար ու ամեն ինչ լավ կլինի, թուրքն էլ, ռուսն էլ միայն այդ դեպքում կհարգեն ու հանգիստ կթողնեն մեզ:

    • Vardan says:

      Ամոթը ձեզ բոլորիդ,որ չեք հարգում մարդու կարծիքը, թողնեն մենակ ավել պակաս դուրս տաք, մի լավ բան արած կաք էս ազգի համար, թե մենակ ուրիշներին քննադատեք, ամոթ ա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031