«Visionaire» ամսագրի անցած տարվա նոյեմբեր ամսի համարը գրանցեց ռեկորդ և հայտնվեց Գինեսի գրքում: 92/124 չափերով հրատարակված համարի կազմում պատկերված էր Լեդի Գագան:
Աշխարհի ամենակեղտոտ գետն է համարվում Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Ցիտարիում (Citarum) գետը: Դեռ տարիներ առաջ այս գետը համարվում էր երկրի տեսարժան վայրերից մեկը, բայց այսօր արդեն այն լցված է հարյուրավոր տոննաների հասնող աղբով, իսկ տեղի տասնյակ ձեռնարկություններ դեռևս շարունակում են կեղտոտել այն:
Ամենածանր տրանսպորտային միջոցը, որ մարդը երբևէ կարողացել է տեղաշարժել` կշռել է 57 243 կգ: Հսկայական մեքանան տեղաշարժել կարողացավ կանադացի Քեվին Ֆեստը` ԱՄՆ-ում հեռարձակվող «Live with Regis & Kelly» հաղորդաշարի ժամանակ: