Այս պահին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» ընթացող ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության եզրափակիչ՝ 30-րդ, տուրում «Շախտյոր» հյուրընկալել է «Մետալուրգին» եւ հաղթում է 3-0 հաշվով: Հանքափորների կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա Ուկրաինայի լավագույն ռմբարկուի 25-րդ գոլն է այդ երկրի ընթացիկ առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ