Մայիսի 26-ի առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխված 18 վիրավորները դուրս են գրվել այդ բժշկական կենտրոնից: Գյումրի քաղաքի 17-ամյա բնակչուհի Լիանա Մկրտչյանը ժամը 19-ն անց 20-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Մնացածները,ովքեր վթարից ավելի քիչ էին տուժել, տեղափոխվել են իրենց տները, 2 հոգի՝ Գյումրիի բժշկական հաստատություններ: Այդ մասին տեղեկացանք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` ԱԻ նախարարության