Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Խամտի Մանսիյսկում հունիսի 6-ից 10-ը կմասնակցեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին:
Առաջնությունների պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ մասնակցության հայտ արդեն ներկայացրել են 18 երկրների ավելի քան 70 շախմատիստներ: Սպասվում է, որ հանդես կգան նաեւ համաշխարհային շախմատի գերաստղեր Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Սերգեյ Կարյակինը: Իսկ մրցաշարերին մասնակցելու իրավունք ունեն 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ