Միավորված ազգերի կազմակերպությունը մայիսի 29-ին նշում է Խաղաղարարի միջազգային օրը:
Այսօր աշխարհում ավելի քան 111 հազար խաղաղարար առաքելություն է իրականացնում 15 տարբեր տարածքներում: Իր ստեղծման օրվանից ՄԱԿ-ի զորքերի` «Երկնագույն սաղավարտների» զորամիավորումները տվել են 3100 զոհ: Միայն անցած տարի զոհվել է 111 կին եւ տղամարդ: Խաղաղապահ եւ խաղաղարար առաքելություններ իրականացվում են 1948 թվականից:
Այսօր «Երկնագույն սաղավարտներին» ֆինանսական աջակցություն է ցուցաբերում 116 երկիր:
Կարդացեք նաև
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի փաստաթղթերին, 2004-ին ձեւավորվել է հայկական խաղաղապահ զորամիավորումը եւ այսօր մեր խաղաղապահ զորքերը առաքելություն են իրականացրել եւ իրականացնում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: