Մայիսի 26-ի առավոտյան, ժամը 8-ն անց 40-ի սահմաններում Գյումրիից Դոնի Ռոստով մեկնող երթուղային միկրոավտոբուսը Նոյեմբերյանի Պտղավան գյուղի մոտ, շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել: «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսում եղել է 18 ուղեւոր: Գյումրիի 52-ամյա բնակիչ Ավետիք Թորոսյանը վթարի վայրում մահացել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ այստեղ են տեղափոխվել վթարից տուժած 14 ուղեւոր : Նրանցից մեկի ՝ Գյումրիի բնակիչ, 1996թ. ծնված Լիանա Լեռնիկի Մկրտչյանի վիճակը շատ ծանր է, աղջիկն անգիտակից է, նոյեմբերյանցի բժիշկները նրա վիճակը գրեթե անհույս են համարում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանից տեղեկացանք, որ վթարի պատճառը միկրոավտոբուսի վարորդի կողմից սահմանված արագության գերազանցումն է: Արդյոք անձրեւային եղանակը, թաց ասֆալտը ես կարո՞ղ էին վթարի պատճառ դառնալ: Պարոն Նորեկյանն ասաց, որ արագություն բացելիս վարորդը պարտավոր էր հաշվի առնել եղանակային պայմանները: Նրա վկայությամբ՝ ներկայումս միկրոավտոբուսի վարորդը դեպքի վայրում կատարվածի մասին բացատրություններ է, տալիս, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քննչական խումբը քննություն է կատարում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` Shamshyan.com-ի
Հայաստանի այլանդակ,անկարգ,անկանոն ու անկառավարելի դարձած ճան.երթևեկության հերթական,ամենօրյա,«սովորական» զոհերը:
Ահա այսօր Հայի գլխին կախված ամենամեծ 3 ՎՏԱՆԳՆԵՐԸ՝ 1) հանքարդյունաբերություն, 2)անկառավարելի դարձած ճան.երթևեկություն, 3) նեո-բոլշևիկյան ՀՀԿ: