Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Shamshyan.com-ին ասել է, որ վթարի հետեւանքով մեկ հոգի մահացել է, 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին եւ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները:
Ոստիկանությունն այս պահին պարզում է վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ
Կարդացեք նաև
Իրավապահները պարզել են, որ վարորդը Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանն է, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: