Լրահոս
Օրվա լրահոսը

Նիյազի Մեհտի. «Եթե հայկական կողմը չասի, թե ո՞րն է խնդրի լուծումը, ուրեմն կլինի հումանիզմի միմիկրիա»

Մայիս 25,2013 22:26

Մայիսի 25-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացավ  «Խաղաղասիրական պրակտիկայում հումանիզմի միմիկրիան» թեմայով հասարակական լսում: Այն կազմակերպվել էր «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ: Հասարակական լսմանը մասնակցում էին Ադրբեջանի Գյանջա քաղաքից ուսանողներ, Վրաստանից լրագրողներ եւ հասարակական գործիչներ, Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ: Զեկուցումով հանդես եկան  ադրբեջանցի  պրոֆեսոր Նիյազի Մեհտին, գրող, «Քիրվա» պատմվածքի հեղինակ Լեւոն Ջավախյանը, «Մշակութային փոխկապերի Կովկասյան տան» տնօրեն Գեորգի Կանաշվիլին:

SAM_5139

Նիյազի Մեհտին ասաց, որ ինքը մասնակցել է խաղաղարար շատ հանդիպումների, Ուպսուլայում հանդիպման ժամանակ  հայ մասնակիցները  ասել են, որ պետք է ելնել առկա իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղն անկախ է, Լեռնային Ղարաբաղի մի ներկայացուցիչ էլ հայտարարել է՝ Ղարաբաղի բանակն այնքան ուժեղ է, որ կարող է  հասնել մինչեւ Ստամբուլ: Մեհտին ասաց, որ ինքը Ղարաբաղի  մասին  հոդված է գրել «Անոմալ ինքնավարություն» վերնագրով, որը չնայած ադրբեջանցիների համար անսովոր է եղել, սակայն  այն նորմալ են ընդունել: Այդ հոդվածում ադրբեջանցի պրոֆեսորն առաջարկել է, որ  եթե Լեռնային Ղարաբաղը ցանկանում է  ունենալ բանակ, թող ունենա, սակայն դա ըստ էության կլինի ոստիկանական կազմավորում: Ըստ Նիյազի Մեհտիի՝ այդ մոդելը պայմանական է, անպայման չէ, որ իրականանա, այն  կարող է ընդլայնել  իրականության ըմբռնման սահմաննեըը:

Ադրբեջանցի զեկուցողն ասաց, որ խաղաղարար հանդիպումների ժամանակ հայկական կողմը ապավինում է  խնդրի հումանիստական կողմին՝ «բավական է  իրար սպանել», «մենք բոլորս մարդ ենք» եւ այլն, իսկ ադրբեջանական կողմն այնքան էլ ակտիվ չի աջակցում այդ գաղափարին:  Ն. Մեհտին հայտարարեց. «Մի անգամ Լեյլա Ալիեւան մի հայի ասել է՝ «եթե մեր բանակը լիներ Դիլիջանի մոտ, ապա  մենք այլ կերպ կխոսեինք, ձեզ կհրավիրեինք Ադրբեջան»:  Հումանիզմի միմիկրիան սկսել է մեզ խանգարել: Խաղարար հանդիպումների ժամանակ  հայերի կողմից ասված  հումանիստական խոսքերն  անիմաստը կլինեն, եթե այդ ասվածից  հետո  հայկական կողմը չասի՝ ինչո՞ւմն  է տեսնում  հարցի լուծումը: Առանց դրա կլինի հումանիզմի միմիկրիա»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031