ՀԱՕԿ-ի հովանավորությամբ այսօր մեկնարկած լրատվամիջոցների անդրանիկ սպարտակիադայի շրջանակներում բոուլինգի առաջնության ավարտից հետո առաջարկություն եղավ կանանց եւ տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված Մարինե Կարապետյանի («Երկիր Մեդիա TV) եւ Աշոտ Հակոբյանի («Առավոտ» օրաթերթ եւ Aravot.am կայք) միջեւ կազմակերպել լրացուցիչ մեկ խաղափուլ՝ մրցաշարի բացարձակ հաղթողին որոշելու համար: Ընդորում, ինչպես այս մարզաձեւում ընդունված կարգն է, վերջում գեղեցիկ սեռի ներկայացուցչի հաշվարկին ավելացվելու էր 10 լրացուցիչ միավոր:
Պայքարն ընթացավ բավականին համառ, սակայն, այնուամենայնիվ, հաղթեց «Առավոտ» օրաթերթի մարզական մեկնաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ե Մ: