Մայիսի 31-ին և հունիսի 1-ին Լոնգ Այլենդում (կղզի Նյու Յորքում) կցուցադրվի Անուշ Բաղդասարյանի՝ «Գտնված» բեմադրությունը: Հայտնում է «Այլենդ նաու» պարբերականը:
«Գտնված» ներկայացումը պատմում է Լուսինե անունով երիտասարդ կնոջ ցավերի մասին, որոնք նա ապրել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Տարեց հասակում Լուսինեն օրագիր է գրում ու նրա երիտասարդության հիշողությունները ցուցադրվում է բեմի վրա:
Ներկայացման մեջ դերերով են հանդես գալիս տեղի ուսանողներ Անդրանիկ և Արամ Բաղդասարյանները:
Յուրաքանչյուր ներկայացմանը կհաջորդի զրույց հեղինակի հետ և բեմադրության պատմության վերաբերյալ քննարկում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ