«Վարեթի» պարբերականը անդրադառնալով Կաննի կինոփառատոնին ներկայացված իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Ձեռագրեր չեն այրվում» ֆիլմին՝ գրում է, որ Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Խոսրովն ու Մորտեզան, փնտրում են արգելված ձեռագրերի օրինակները, որոնք նկարագրում են 1995թ. տեղի ունեցած մի իրադարձություն՝ հանձրարաված էր վերացնել 21 բանաստեղծների, որոնք ավտոբուսով Հայաստան էին գալիս՝ համաժողովի մասնակցելու:
Ավոտբուսի վարորդին, որը հետագայում պարզվում է Խոսրովն է, հրամայված էր ցատկել ավտոբուսից, մինչ այն կիրճն ուղարկելը: Բարեբախտաբար, ճակատագիրը դժբախտությունից առաջ ընկավ, բայց գրողներին նախազգուշացրին երբեք չխոսել այս միջադեպի մասին:
Ռասուլոֆն այս ֆիլմը գաղտնի է նկարահանել: 2009թ. Ռասուլոֆը ձերբակալվել էր իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ՝ մեղադրվելով առանց թույլտվություն ստանալու ֆիլմ նկարահանելու մեջ: Նրան 2 տարվա ազատազրկման էին դատապարտել, բայց դատավճիռը մինչև հիմա չի իրականացվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ