Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան․ «Այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է գնում բանակ»

Մայիս 25,2013 19:05

Ո՞րն էր մայիսյան հերոսամարտերի խորհուրդը հարցին՝ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր «Տեսակետ» ակումբում այսպիսի պատասխան տվեց.

«Առաջին ամենկարեւոր պատմական դասն եւ խորհուրդն այն էր, որ այդ հերոսամարտը իսկապես գոյամարտ էր, այսինքն՝ մեր հողի վրա գոյությունը պահպանելու իրավունքի վերանվաճման պայքար էր: Իսկապես գոյամարտ էր: Հայ ժողովրդի հայրենական մեծ պատերազմն էր դա: Այստեղ դասակարգային որեւէ խտրականություն չկար, կուսակցական որեւէ պատկանելիության խնդիր նույնպես չկար: Ժողովուրդն ոգեւորված, մի բռունցք դարձած՝ կռվի դուրս եկավ թշնամու դեմ, որովեհետեւ դա օրհասական պատերազմ էր»:

Խոսելով առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու մասին Է. Մինասյանը նկատեց, որ առաջին հանրապետության քաղաքական գործիչներն իսկական նվիրյալներ էին:

Նրա խոսքով՝ առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին Ամերիկա մեկնելու եւ առաջին հանրապետության համար օգնություն ստանալու համար ստիպված է եղել վաճառել իր վերարկուն, որպեսզի ինքնաթիռի տոմս գնի, իսկ առաջին հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի որդին զոհվել է Ղարաքիլիսայի ճակատամարտում:

Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյոք երրորդ հանրապետության այժմյան քաղաքական գործիչների շարքերում կա՞ն նման նվիրյալներ:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը պատասխանեց. «Եկենք չմոռանանք, որ մեր երկրի նախագահն էլ Արցախյան ազատամարտում իրեն լավ է դրսեւորել: Այսօր այդպիսի քաղաքական գործիչները հազվագյուտ են: Առաջին հանրապետության գրեթե բոլոր ղեկավարները նվիրյալներ էին, նույնիսկ իրենց որդիներին էին ուղարկում ռազմաճակատ: Այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է գնում բանակ»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031