Ավելի քան 500 հոգի է մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2013» մարաթոնին, որը կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:
Համայնքային միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 4-ին Գլենդեյլում: Քայլերթը սկսվել է Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցից, հասել մինչև Գլենդեյլի կենտրոն և վերադարձել մեկնարկային կետ:
«Կյանքի քայլ 2013»-ը, որն արդեն 8-րդ անգամ է անցկացվում, բարձրացնում է կյանքին սպառնացող արյան հետ կապված հիվանդությունների մասին իրազեկությունը և մարդկային կյանքեր փրկելու համար ֆինանսական միջոցներ է հավաքում ՈԴՀՌ-ի համար, որն այժմ գործում է 17 երկրներում:
Մարաթոնին մասնակցել են մեծ քանակությամբ երիտասարդներ, ընտրված պաշտոնյաներ համայնքային ղեկավարներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ