Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան.«Երբ երկիրը դատարկվում է, իրավունք չունենք ձեռքներս ծալած նստել» (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Մայիս 25,2013 16:08

Մայիսի 28-ին «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաք են հրավիրել: Սպասվող հանրահավաքի մասին բնակչությանը իրազեկելու, աջակիցներին ցուցակագրելու նպատակով այսօր նախաձեռնության անդամները Վանաձորում էին:

PrevPhoto
NextPhoto

«Մենք ունենք ծրագիր, այն իրագործող մարդկանց խումբ, սակայն  խնդիր ունենք ժողովրդին իրազեկելու այդ ամբողջի մասին, քանի որ մենք իշխանությունների հրահանգով զրկված ենք մեր երկրում եթերից, հեռուստակայաններից երեւալուց, բացառապես` Գալայից, քանի որ հեռուստակայանները բլոկադայի են ենթարկել մեզ, մամուլը պետք եղած ձեւով չի լուսաբանում մեզ, մենք ստիպված ենք երթերով ժողովրդին իրազեկել»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացնում է «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը`վստահեցնելով, որ իշխանությունների վարած պրոպագանդան անպայման ջարդելու են:

Այդ իսկ պատճառով նախաձեռնությունը Հայաստանով մեկ իրազեկման եւ կազմակերպչական բնույթ կրող հանդիպումներ է սկսել:

Ժիրայր Սեֆիլյանը ասում է, որ թեեւ իրենք չէին պատրաստվում ծրագրերը այսքան շուտ ներկայացնել, այնուամենայնիվ, փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, ժողովրդի ակտիվությունը արագ գործելու հրահանգ ծառայեց:

«Ժողովրդի աննախադեպ ակտիվությունը մենք ընդունեցինք որպես հրահանգ, որ այլեւս ժամանակ չկա, եւ նաեւ դա էր պատճառը, որ մենք փորձեցինք սատարել Րաֆֆու բարձրացրած ալիքին, դժբախտաբար, Հովհաննիսյան Րաֆֆին չլսեց մեր հորդորները, եւ դրա ժամկետը ապրիլի 9-նն էր, մենք դրանից հետո չէինք կարող այլեւս ձեռքներս ծալած նստել, իրավունք չունենք, երբ երկիրը այսպիսի աննախադեպ տեմպերով դատարկվում է: Մենք այլեւս որոշել ենք ժողովրդրին հուսադրել` ասելով, որ ամեն ինչ կորած չէ, եւ մենք սկսում ենք»:

 

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Simonian Lilit says:

    Սիրելի Ժիրայր, ո՞վ եք ,,դուք,, եւ եթե ,,դուք,, իսկապես կաք որպես ինքնուրույն ուժ, որտե՞ղ էիք ,,դուք,, երբ հենց ինքներդ ,,բոյկոտ,, էիք գոռում: Եւ վերջապես, այս ի՞նչ ինքնավստահություն է ինքներդ ,,ձեր,, հանդեպ ժողովրդի վստահության քվէն շահած նախագահին հորդորներ անելու համար: Ե՞ս էլ ձեզ եմ արդեն որքան ժամանակ հորդորում հանդարտել, ոտքներդ վերմակի համեմատ ձգել, որովհետեւ ես գիտե՞մ թե ով եք ,,դուք,,…Ես գիտեմ իմ բոլոր հարցերի պատասխաններն ու նաեւ ,,ձե՛ր,, պատասխանները: Ես տեղյակ եմ, թե ինչ եք ,,հորդորեմ,, գլխավոր հրամանատարին: Եւ ես դեռեւս մեկ ամիս առաջ եմ համարել ու անվանել ,,ձեզ,, դասալիք: Բայց այսօր այդ ,,կոչումին,, ամենայն վստահությամբ ավելացնում եմ նաեւ այն տխուր հանգամանքը, թե ,,դուք,, կամ ,,ձեզ,, ստեղծեցին ճիշտ ժամանակին, ,,դուք,, նույնքան ճիշտ պահի սկսեցիք բղավել ,,բոյկոտ,, ու ,,ստեղծեցիք,, ,,նախախորհրդարան,, անհեթեթությունը, եւ նույնպես ճիշտ ժամանակին ,,սատարեցիք,, Րաֆֆիի, գրեթե ճիշտ նույն տրամաբանությամբ ու խնդրով, որպես եւ մյուս ,,քաղաքական ուժերը,, որպեսզի հենց ա՛յդ ,,ալիբիով,, էլ այսօր ,,այլեւս չհանդուրժեք,, ինչ որ բաներ: Ուրեմն ,,դուք,, անշուշտ կարող եք շարունակել ,,ձեր,, անփառունակ ու բացահայտված ,,գործունեությունը,, բայց ,,մենք,, էլ, ե՛ս էլ, իսկապես ԱԶԱՏ մարդիկ՝ շարունակելու ենք ,,ձեզ,, բացահայտել եւ բացահայտել այն նույն տենդով, որով ,,դուք,, շարունակում եք բամբասել, վարկաբեկել, զրպարտել ու զանազան անհեթեթ ,,հորդորներով,, շեղել հայ ժողովրդին, նրա ընտրությունն ու նրա, իսկապես ազատ ու անկախ ապրելու պայքարին նվիրաբերված մարդկանց: Ամո՛թ է, ուշքի եկեք: Միթե՞ չտեսաք եւ չեք տեսնում, թե ինչպիսի դյուրությամբ են իրար հետեւից բացահայտվեցին բոլոր այն ,,քաղաքական,, ու ,,քաղաքացիական,, անձինք ու ,,կառույցները,, որ անկասկած ստեղծվել են ու շարունակում են ստեղծվել մեր դեմ՝ ՀԱՅԻ դեմ: ,,Դուք,, դեռեւս ժամանակ ունեք հրաժարվել ,,ձեր,, անշնորհակալ ճանապարհից, որի վրա ,,ձեզ,, ,,դրել,, են ա՛յն ուժերը, որ եղել ու մնում են Հայաստանը կայսրության գաղութ պահելու համար, հային էլ՝ ստրոկ:

    • Harut says:

      եռեսուն արծաթը նաեք չմնա կոկորդներիտ…իսկ բացահայտումներ ձեր սիրելի նախագահի շրջապատում արեք…

    • Anahit says:

      Սիրելի Ժիրայրին անգամ թշնամին չի տալիս այդ հարցը, նա շատ ավելի լավ գիտի, թե ով է սիրելի Ժիրայրը:
      Հայաստանը հայաթափվում է, դեեմոգրաֆիական ճգնաժամը հասել է կրիտիկական աստիճանի, պրոբլեմների շղթան կարելի է ժամերով թվարկել: Ահա 2 ազնիվ նվիրյալներ, որոնց համար սեփական բարեկեցությունը ստորադասվում է Հայրենիքին ծառայելուն, նույն նպատակի համար տարբեր մոտեցումներ ունեն: Սկսել եք անհամար չակերտների մեջ առնված բառերով մի այնպիսի գրոհ, այնպիսի բացահայտումների սպառնալիքի տարափ, կարծես խորհրդային ԿԳԲ-ի պրակտիկ պարապմունքներ լինեն: Րաֆֆին էլ, Ժիրայրն էլ ազգի անմնացորդ նվիրյալներն են, պետք չէ պառակտել նրանց:

  2. Maxim says:

    Թվում է թե՛ առաջին հերթին կինը պետք է պաշտպանի այս Մեծ Հային՝ Ժիրայր Սեֆիլյանին, այս
    երկիրը հայաթափ անողների դեմ պայքարին ելած անվախ ու ազնիվ մարդուն, թեպետ պաշտպանի
    կարիք նա հաստատ չի զգում, քանի որ բոլոր ժամանակների ճիշտը Ժիրայրի կողմն է:
    Այնուամենայնիվ,՝ որտրե՞ղ է գոնե կենդանական բնազդը, եթե մարդկային զգացմունքները չի գործում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031