Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Ստատուս-քվոյի փոփոխությունից Հայաստանը չպետք է վախենա»

Մայիս 25,2013 15:30

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը հերթապահ հանդիպում էր, վճռորոշ զարգացումներ չհուշող հանդիպում:

«Վերջին տարիներին, ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դրել ստատուս-քվոյի պահպանման անընդունելի լինելու գաղափարը: Ստատուս-քվոյի փոփոխությունը Ադրբեջանի համար Արցախը նվաճելու առաջին փուլն է՝ ստատուս-քվոյի փոփոխությունը Արցախը վերնավաճելու առաջին փուլն է, ինչը Հայաստանի համար քննարկման առիթ անգամ չի կարող դառնալ: Արդյոք պարոն Լավրովը, երբ խոսում էր ստատուս-քվոյի փոփոխության մասին եւ մի անզգույշ արտահայտություն թույլ տվեց «ադրբեջանական տարածքներ» եզրույթ ասելով՝ նկատի ուներ ստատուս-քվոյի փոփոխության ադրբեջանական ընկալումը: Հայտարարությունը պետք է դիտարկել Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ , գործող բանակցային ձեւաչափի ու բանակցային տրամաբանության մեջ իներցիայով  արված հայտարարություն»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց փորձագետը:

Նրա խոսքերով, Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո փոխվել են իրողությունները, բանակցային կետը պետք սկսել զրոյից. «Չեմ պատկերացնում, որ Արցախի իշխանությունը հենց այնպես իր տարածքի կենսական անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքը սկուտեղի վրա մատուցի: Ռազամավարական դաշնակից երկրի նախարարը պետք է զգուշավոր լինի իր արտահայտություններում եւ ի հաշիվ իր ռազամավարական դաշնակցի ժեստեր չանի ադրբեջանական կողմին… Բոլորի համար էլ ակնհայտ է, որ հայկական կողմի համար տարածքային զիջումները վաղուց անցած  են»:

Փորձագետի համոզմամբ, ստատուս-քվոյի փոփոխությունից Հայաստանը չպետք է վախենա, որովհետեւ այն կարող է փոխվել նաեւ ի շահ Հայաստանի. «Ռուսաստանը համանախագահ երկրներից մեկն է, եթե չլիներ ադրբեջանական տարածքների վերաբերյալ անզգույշ հայտարարությունը, ես մտավախություն էլ չէի ունենա, որովհետեւ եռանախագահ երկրներից մեկի արտգործնախարարը չի կարող դեմ լինել ստատուս-քվոյի փոփոխությանը, որովհետեւ դա կնշանակի ինքը դեմ է խնդրի կարգավորմանը»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ռուսական կողմին ձեռնտու չէ ստատուս-քվոյի   պրոադրբեջանական փոփոխությունը. «Վերջին երկու տարիներին Ադրբեջանը վերածվել է Իրանի դեմ նախապատրաստվող ագրեսիայի հարթակի… Նման ծրագրերը Ռուսաստանի կենսական շահերին են հակասում: Ենթադրենք Ադրբեջանը հետ ստանա Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասը, այդ տարածքները միանգամից ծառայելու են հակաիրանական այս ընդհանուր ծրագրին..հերթապահ հայտարարության հետ գործ ունենք: Տպավորություն է, որ Լավրովի հայտարարությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա  կնճիռները քողարկելու  եւ բարիդրացիական հարաբերությունների իմիտացիա ստեղծելու քայլ էր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031