Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը որոշել է ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմները հանձնել Արեւմտյան Հայաստանում:
Նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր ուսանողից 60-ից 70 հազար դրամ կպահանջվի՝ Արեւմտյան Հայաստանում իր դիպլոմը ստանալու համար:
Aravot.am-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյոք ֆակուլտետի ղեկավարությունը չի՞ օգնի այն ուսանողներին, որոնք չունեն անհրաժեշտ գումարը, բայց շատ են ուզում գնալ Արեւմտյան Հայաստան եւ հենց այնտեղ ստանալ իրենց դիպլոմները:
Է.Մինասյանը պատասխանեց. «Մեր հովանավորներին, Հրազդանի քաղաքապետին եմ խնդրում, որ լավ սովորող, գերազանցիկ ուսանողների ճանապարհածախսի կեսը նրանք փոխանցեն: Այսինքն՝ լավ սովորող ուսանողներն ամբողջ գումարից ընդամենը վճարում են 20-30 հազար: Չէ, չէ, տենց խնդիր չկա, ես հայտարարել եմ, ասել եմ՝ երեխեք ջան, եթե դուք իսկապես ուզում եք, նպատակադրված եք գալու, խնդիր չկա»:
Կարդացեք նաև
Աշոտ ԱԹԱՅԱՆ
Բա լավ այ լրագրող, չես հարցնում թե ոնց ա եղել, որ քաղաքապետը հովանավոր է…ես գիտեմ հովանավոր կարող ա լինել մեծահարուստ, գործարարը, որը փող է ստեղծում…բայց քաղաքապետը՞…արդեն շատ լկտիաբար արտահայտում է այդ միտքը Համալսարանում աշխատող դեկանը, առանց խորանալու…թե ո՞նց քաղաքապետը կարող է հովանավոր լինել…
Գործը լրիվ փչացրիր, կարող էիր այս մի բանն էլ շրջանցել:Դեկանը գումարը ճարել է, երեխաներն էլ իրենց լավ են զգում:Պարզապես չի կարելի: