Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը` «քաղաքական շուլուխ»

Մայիս 25,2013 13:35

«Այո, կոռեկտությունը պարտադիր է, բայց եթե նայում ենք, թե ինչ է կատարվում այլ երկրների խորհրդարաններում, այն, ինչը տեղի ունեցավ մեզ մոտ, ինչպես կասեր մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը՝ քաղաքական շուլուխ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ էթիկայի որոշակի ներքին նորմեր պետք է սահմանվեն, քանի որ անցած քառօրյայում պատգամավորներն անցան կոռեկտության բոլոր սահմանները: «Հանուն արդարության պետք է ասեմ, որ էթիկայի եւ կոռեկտության սահմաններն առաջինն անցան մեր ընդդիմադիր գործընկերները: Մեր որոշ գործընկերներ էլ ընդամենը, այսպես ասած, հակահարված տվեցին: Ես չեմ արդարացնում դա, բայց դե, մարդիկ զգացմունքային են: Ինձ թվում է՝ կարեւորն այն է, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ ատելություն չլինի: Բոլորս էլ նույն երկրի քաղաքացիներ ենք, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր ընտանիքն ու ընկերներն ապրեն արժանապատիվ երկրում»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031