Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպասենք ապաշխարանքի գալուստին

Մայիս 25,2013 12:30

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր գործընկեր, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին համեմատել է մայրուղում կանգնած կնոջ հետ: Հայաստանում մեծացած ցանկացած մարդու համար, որը քիչ թե շատ ծանոթ է մեր լեզվական իրողություններին, նման արտահայտությունը վատ քողարկված սեռական հայհոյանք է: Ես, ճիշտն ասած, այդպես էլ մինչեւ վերջ չեմ հասկացել, թե ինչ է նշանակում «նժդեհականություն», բայց հանրապետականներն ասում են, որ դա ազգային պահպանողականություն է: Որքանո՞վ է այդ գաղափարախոսությանը համահունչ խորհրդարանական ամբիոնից կնոջը, չորս երեխաների մորը վիրավորելը: Ինձ թվում է՝ ազգայնականությունը սկսվում է կնոջ, ազգը շարունակողի, ազգի գենոֆոնդը հարստացնողի նկատմամբ նրբանկատ, կասեի նույնիսկ՝ վեհանձն վերաբերմունքից:

Ես միշտ գրել եմ, որ քաղաքական պատճառներով կանանց վրա հարձակումները պարզապես նողկալի են: Այդպիսի վարք է մեր քաղաքականացված զանգվածը դրսեւորել, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի հանդեպ (երբ վերջինս «այլընտրանք» չէր), նույնը հիմա շարունակվում է Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի հանդեպ: «Արդարացումը» միշտ նույնն է՝ դե, եթե կին են, թող քաղաքականությամբ չզբաղվեն, թե չէ՝ թող պատրաստ լինեն ամեն ինչի: Բայց խոսքը ոչ թե նրանց արտահայտած մտքերի հետ չհամաձայնելու (ինձ էլ նրանց ելույթների մեծ մասը դուր չի գալիս), այլ այդ պատգամավորներին, որպես կանանց, վիրավորելու մասին է: Այս անգամ էլ Գալուստ Սահակյանը նույնատիպ «արդարացում» է գտել՝ որ կին է, թող իրեն կնոջ նման պահի: Այսինքն՝ եթե Զարուհին իրեն «լաչառ» է պահում, ես իրավունք ունեմ նրան հայհոյելու: Ի դեպ, այս դրսեւորումների միջեւ կա որոշակի տարբերություն. ՀՀԿ-ական կանանց վիրավորում են «Ֆեյսբուքում» եւ կայքերում, իսկ պարոն Սահակյանը իր հայհոյանքը հնչեցնում է երկրի օրենսդիր մարմնի ամբիոնից, որն ավելի դատապարտելի է:

Բայց ավելի ուշագրավ հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Նա ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից, իր կյանքում ընդհանրապես ներողություն չի խնդրել, որովհետեւ այնպիսի մի կյանք է ապրել, որ ներողություն խնդրելու կարիք երբեք չի ունեցել: Տեղեկացնեմ պարոն Սահակյանին, որ նման մարդ աշխարհի երեսին չկա, չի եղել եւ չի լինելու: Այսինքն՝ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել մի մահկանացու, որը նման կյանք է ապրել: Նույնիսկ մեզնից շատ ավելի առաքինի մարդիկ, որպիսիք են, օրինակ, Օգոստինիուս Երանելին, Գրիգոր Նարեկացին կամ Բլեզ Պասկալը, միեւնույն է՝ ապաշխարելու բազմաթիվ առիթներ են ունեցել եւ այս ապաշխարանքն արտահայտել են իրենց հրաշալի գործերում: Պնդել, թե դու կյանքում ոչինչ չես արել, ինչի համար պիտի ներողություն խնդրես՝ սա առնվազն շատ հանդուգն միտք է:

…Սիրելի Զարուհի, ես բացարձակապես Ձեր քաղաքական ուժի կողմնակիցը չեմ, բայց Գալուստ Սահակյանի փոխարեն Ձեզնից ներողություն եմ խնդրում: Ես դա անում եմ տղամարդկանց ամբողջ ցեղի անունից, որին պարոն Սահակյանը եւ ես պատկանում ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (42)

Պատասխանել

  1. ՀԱՅ-ՄԱՐԴ says:

    Այսօրվա «փայ մտնող» իշխանիկներից, ուրիշ նորմալ բան սպասենք, որ ի՞նչ անենք: Սա իրենց տիպիկ պահվածքն է: Արտագաղթի ու աղքատության հետ լավ էլ սազում է…

  2. Նուրան Սինանյան says:

    Շատ հարցերում համամիտ չլինելով Զարուհի Փոստանջյանի և նրա կուսակցության հետ, համոզված եմ, որ այս տիկինը շատ ավելին է անում Հայաստանի Հանրապետությունը օրինավոր երկիր դարձնելու համար, քան այսպես կոչված ՀՀԿ-ն, խորհրդարանում իրենց խմբակցության ղեկավար Գալուստի ղեկավարությամբ:

  3. ani says:

    Նժդեհի անունը սեփական բրենդ սարքած այդ մարդուկները վեհանձն վերաբերմունք չեն կարող ունենալ որևէ մեկի հանդեպ: Վեհանձն բառի իմաստը պետք է նախ բացատրել իրենց: Իրենք էս կյանքում մենակ մի զգացում են լավ ճանաչում` քծնանք, այն էլ բացառապես պաշտոնով և տնտեսապես իրենցից հզորների նկատմամբ:

    • Ruben says:

      Ընտանիքը սրբություն է:
      Լքել ընտանիքը դավաճանություն է:
      Հայրենիքը սրբություն է:
      Լքել Հայրենիքը պատերազմում դավաճանություն է:
      Հերոսը պատերազմում կռվում է մինչեւ արյան վերջին կաթիլը:
      Իսկական հրամանատարը վերջին փամփուշտը թողնում է իր համար:
      Միայն մենք ունենք “Հերոսներ” – քաղաքական էմիգրանտներ:
      Նժդեհը դեռ շատ բան “կսովորեցնի” Նավասարդյանի ՀՀԿ-ին…

  4. Արամ says:

    Ով է Գալուտ Սահակյան¨ը, մի քանի հարյուր մարշրուտկու վարորդների շեֆ, բառապաշարն էլ պետք է լինի դրան համապատասխան: Եթե նա պառլամենտում է և արտաբերում է Նժդեհի անունը ու նրա լեզուն դեռ պոկված չէ, դա արդեն հասարակության բացթողումն է:
    Հ.Գ. 1 Հանրապետականները անցել են ցինիզմի բոլոր սահմանները
    Հ.Գ. 2 Մարշրուտնու վարորդներին. մի նեղացեք, դուք կարող եք լինել անհամեմատ լավ ընկեր, ընտանիքի հայր, հարևան, զավակ, քան գալուստները, բայց դե ձեր բառապաշարը դա է, եթե նույնիսկ ունեք ինժեների կամ կենսաքիմիկի կրթություն, կյանքն է ստիպում:

  5. Gibindus says:

    Թերթի այս հայտարարությունը նշանակում է, որ տեղի է ունեցելի հանցագործություն`ինչը նկարագրված է հոդվածում: ՀՀ դատախազությունը պարտավոր է անդրադառնալ այս հարցին`անկախ նրանից, տուժող կողմը բողոքելու է, թե ոչ: Սպասենք ՀՀ դատախազության պատասխանին, այլ ոչ թե ապաշխարանքի գալուստին: Եթե ժամանիկին չպատասխանեն`կարող ենք սկսել ստորագրահավաք:

  6. David says:

    Իմ կարծիքով վարուց է հասունացել պահը, որ գալիսիկներից խորհրդարանը մաքրվեր. Դեմ չէի լինի, ինչպես միքանի արաբական երկրներում է ընդունված`գողի ձեռք կտրում են, այդպիսի օրենք Հայաստանում լինի` Հայ աղջկան կամ կնոջը վիրավորողի բան կտրեն, որ ամեն անգամ զուգարան գնալուց հիշի, որ Հայ աղջկա ու կնոջ հետ միայն պետք է հարգալից վերաբերվել ու նաև սիրել.

  7. samvel says:

    Ուրիշ էլ ինչ սպասես այդ ծերունի ավազակից: Հանրապետականները չեն կարծում որ նրա թոշակի գնալու ժամանակն է?

    • Harut says:

      հանրապետականներին ողջ կազմովա պետք թոշակի ուղարկել, ավելի լավ կլիներ դրանց գրանցել կարմիր գրքում

  8. dyadyur says:

    Այդ Գալուստ Սահակյանի և նրա նմանների վերաբերյալ ժողովուրդը լավ խոսք ունի. ,,Խևին՝ խրատն ինչ կանի,սևին՝սապոնն ինչ կանի,,:Այնպես որ, դրա նմանների մասին՝ ,,կամ լավը,կամ ՈՉԻՆՉ,,:

  9. Մուշեղ says:

    Գալուստը իրեն Հիսուս է համարում,առանց մեղքերի և ապաաշխարհանքի: Անունդ աստվածաշնչյան է սակայն արարքդ`ոչ,,,

  10. Կարո Մելիքյան says:

    Գալուստը ի սկզբանե եղել է փականագործ,բայց վատ փականագործ ու այդպիսին էլ մնացել է։Այդ մարդուց ինչ՞լավ բան եք սպասում՝դա նրա բնույթն ու բնութագիրն է,այստեղ այլ հարց է առաջանում,՝նա ՀՀԿ-ի ղեկավարներից մեկն է,սրանով կարելի է դատել երկրի իշխող կուսակցության մակարդակը՝,բա մնացածը՞ ինչ կլինեն՜…..

    • Համլետ says:

      Կարո ջան,նա փականագործ է եղել,Հովիկ Աբրահամյանը՝ ավտոլվացող,Լֆիկը՝ Մալաթիա շուկայի ժուլիկ-սպեկուլյանտ և այլն…Բա մենք,որոնցից շատերս 2 բուհ ենք ավարտել,ունենք գիտական կոչումներ,ժամանակին բարձր պաշտոններ ենք զբաղեցրել,ինչպե՞ս թույլ տվեցինք,որ նման “черн”-ը (հայերեն,երևի՝ սևակու՞յտ) գար ու լսի պես երկիրը վերածեր ախոռի,անկշտում զըխտվեր,որոճար ու զկռտար…
      Ազգի տականքի խրախճանք՝ համաճարակի ժամանակ,որն էլ բերելու է երկրի կործանման…Այս թեզը պատմականորեն ապացուցվեց կործանված Հին Հռոմում…

  11. Հրանուշ Խառատյան says:

    Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, Գալուստ Սահակյանի տեղը ներողություն խնդրելու համր: Ես էլ Զարհուի Փոստանջյանի փոխարեն չեմ շնորհակալություն ասում, իմ կողմից եմ ասում: Շատ կուզենայի ԱԺ-ն, դաս առնելով իր շուրջ քսանմյա փորձրից, փորձեր նորմավորել կին և տղամարդ պատգամավորների վարքականոնը՝ էթիկան մի կողմից, և երկու սեռերի՝ միմյանց դիմելու վարքականոնը՝ մյուս կողմից: Միայն այդպիսի վարքանոնային սահմանումից հետո ԱԺ պատգամավորները կկարողանային որևէ հիմք ունենալ՝ ՞տղամարդ եղիր՞, ՛քեզ տղամարդու նման պահիր՛՛, ՛՛թող իրեն կնոջ նման պահի՛՞ և այլ նմանօրինակ արտահայտություններից, որոնք գոնե ԱԺ-ում բխում են սեռերի վարքի նկատմամբ սեփական սուբյեկտիվ պատկերացումներից: Պարոն Գալստյանը միանգամայն ՛՛ըմբռնումով՛՛է ընկալում որոշ պատգամովրների հայհոյանքը, բռիությունը, բացարձակ անկրթությունը և անբարեկրթությունը, սովորաբար կողմնորոշվելով ոչ թե ըստ սեռի, այլ ըստ կուսակցական պատկանելության: Այդ տխմարությունը չշարունակելու համար է, որ առաջարկում եմ ԱԺ-ի պատգամավորներին՝ իրենց պատկերացումները սահմանել հատոււկ շարադրված էթիկական վարքականոնով: Դե ինչ արած, ամեն երկիր պիտի առաջնորդվի ոչ թե քաղաքակրթական ընդհանուր նվաճումներով, այլ՝ իր պատգամավորների ընտանեկան ու սեփական, անհատական նվաճումներով: Քանի որ մեր ԱԺ-ում դրանք շատ բազմազան են և առայժմ՝ անկառավարելի, լավ կլիներ համաձայնության գալ թղթի վրա և մեզ ազատել սեփական բարեկրթության սուբյեկտիվ մեկնաբանություններից ու քաղաքակրթական դասերից: Կա, իհարկե, նաև երկրորդ տարբերակը՝ միասեռ ժողովը: Կանանց արգելել քվեարկվել: Կամ՝ տղամարդկանց արգելել քվեարկվել: Չեմ կարծում, որ մեր հասարակության կյանքում շատ բան կփոխվեր դրանից:

  12. Հրանուշ Խառատյան says:

    Օ, շատ ներողություն, ՛՛պարոն Գալստյանը՛՛ սխալ է գրվել, խոսքն, անշուշտ, պարոն Գալուստ Սահակյանի մասին է:

  13. harut says:

    Ես պարզապէս զարմացած եմ թէ ինչպէս ՀՀԿ ի այս շատ ծանօթ դէմքը կրնայ նման անվայել արտայայտութիւն ունենալ հայ ազգանուէր կնոջ մը հանդէպ ։ եթէ ան մի փոքր արժանապատւութիւն ունենար պէտք էր հրաժարականը ներկայացնել Խօսարանին։

  14. Համլետ says:

    Թե՞ սպասենք ,,նժդեհական,, Գալուստի ապաշխարանքին…:)

  15. Spartak says:

    Գ.Սահակյանը ՀՀԿ-ն վարկաբեկող անձնավորություններից մեկն է:Կուսակիցները դա չեն զգո՞ւմ:Առանց այդ մարդու ՀՀԿ-ն շատ կշահի:

    • Համլետ says:

      Եթե Գալուստ Սահակյանը լքի ՀՀԿ-ն,ապա այդ կուսակցություն կոչված ավազակախումբը մի քիչ կկորցնի իր ,,հմայքը,,…

  16. Հայ Քրիստոնյա says:

    Արամ ջան ապրես, շատ տիպուկ է ու կոռեկտ հասկացողի համար։ Բայց գալուստիկի մակարդակի համար չի, միևնույն է ինքը չի հասկանալու, որովհետև բութ ու շատալափող։ Ու կներեք ես ուզում եմ պատասխանել իրեն բնորոշ ձևով (չհամարեք որ իջնում եմ իր մակարդակին)՝
    հավանաբար գալուստիկը իր կնոջն ու հարսին մայրուղուց է միշտ կանգնում տուն տանում։
    Ինչպես նաև ինքը չի կարող տղամարդկանց ցեղին պատկանել:

  17. hajk says:

    գալուստը կարող ա (տղաների) համար էր ասում .հիմա նրանք էլ են կանգնում տռռասներին.(իսկական իրանց տեղ նա)

  18. Anahit says:

    Եթե ես լինեի Նժդեհի ժառանգորդը, վաղուց դատի էի տվել ՀՀԿ-ի սերուցքին, այդ քաջ հայրենասերի անունն ու արժանապատվությունը արատավորելու համար: Սրբապղծության է հավասար Նժդեհի անունը շահարկել այս ազգակործան խմբի կողմից: Նման են այն աղանդավորներին, որ Աստծո անունն են տալիս, բայց ծառայում են սատանային:

    • Ruben says:

      Ո՞րն է տարբերությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ-հերոս Վազգեն Սարգսյանի և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ-հերոս Գարեգին Տեր – Հարությունյանի միջեւ:
      Նրանք ազգի հպարտությունն են:

  19. Garegin J says:

    “Ա1+”- ում լսեցի էտ ՏԽրահռչակ ՄԱՐդԻ անբարո մտքերն ու վռազեցի “Առավոտ”, բա սենց ,ոնց կլինի,էս պարոն Աբրահամյանը շանս չի տալու մարդկանց իրենց մեղմ, չէ շատ մեղմ կարծիքները հայտնեն էտ յալանչի-շուլուղչու մասին?:Պարոն Աբրահամյան ամբողջությամբ միանում եմ ձեր “Ներեղությանը” ու շնորհակալ եմ ձեզանից այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար:Նախ էտ հիմարին վայել մտքերի մասին. “…թող իրան կնոջ նման պահի”:Էտ իրա կինը իրան վոնց ա պահում,որ հանրապետական-նժդեհականը խճճվել ա իր ուղեղի սեհրակ ծալքերում,չէ, չեմ ուզում վիրավորել Գալուստի, միգուցե նաև շատ լավ կնոջն ու երեխեքի մորը,բայց այ հետաքրքիր ա նա ինչ կարծիք ա հայտնել իր բարոյական օրենքներից անտեղյակ ամուսնու մտքերին: “Կնոջ նման” էտ ոնց ա լինում? Զարուhի Փոստանջյանը շատ էլ կնոջ նման ա կասեի ավելին, շատ հմայիչ(տեսել եմ),խելացի,զարգացած,կոռեկտ(լսել եմ)ու նաև չորս երեխաների մայր(հերոսական է):Մարդ կույր պետք է լինի մտոք,որ նույնիսկ ձայնից չտարբերի կնոջն ու եսիմ ումից:Թե որ կինն ա ասում որ գող, ավազակ,թալանչի,նվաստացնող ու կեղեքող էս, ուղեղտ մթագնել ա ու օրիենտացիատ կորցրել էս այ բան: էտ որ ամեն օր ձեր պապան(մթամ նախագահը)ձեր մորն ու կնոջն ա հիշում միշտ սթափ եք ու հասկանում եք ,որ էս կին չի ու ըմբռնվում եք?Էտ քաջ նազարը ասում ա “ձեզ լավ եք զգում ամբիոնից կպնում եք նախագահին.. ու մտածում եք թե էտքան կամ…” Բա, կան մարդիկ ,որ ձեր գիշատիչ կերպարից չեն վախենում ու դա կարող են նույնիսկ կանայք լինել,ասել ամենն, ինչ մտածում ու տեսնում են ձերնմանից-հանրապետականից:
    “…իսկ կնոջը վերաբերվեք ինչպես մի տկար անոթի…”
    “Չկա մեկը, որ անմեղ է”- խոսքերս չլսված են գալուստսահակյաններ տեսակի կողմից:Քարոզչապետն էլ լուռ ու մեղսակից:Ինձ էլ հասկացեք էս տեսանկյունից:(Հազար ողորմի Արամայիս Սահակյանին, իսկական կնամեծարին)
    ՀԳ. Պարոն Աբրահամյան ես ձեզ շատ եմ հարգում ու շնորհակալ եմ ,բայց իմ շնորհակալական խոսքերը չնդունեք քծնանք ,չունեմ ոչ մի ակնկալիք ու ձեր քաղաքական հայացքները չեմ կիսում:

  20. tigran20053 says:

    <>—————–ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ —-իսկ որ քաղաքական ուժին եք կողմնակից,եթե կարելի է…շատ հետաքրքրր էր իմանալ Ձեր կարծիքը Հայաստանան քաղաքական ուժերի մասին…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Պատախանը կարող է լինել երկար եւ կարճ: Եթե կարճ՝ ապա ոչ մեկի կողմնակիցը չեմ:

      • tigran20053 says:

        Ցանկալի էր երկար…

      • tigran20053 says:

        Լավ…Ես կպատասխանեմ իմ հարցին….Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում հանցավոր տարրերը,ալան-թալանչիները, կլանները,ովքեր ստեղծում են իրենց կուսակցությունները և մտնում իշխանության մեջ,որ ապահովեն իրենց անվտանգությունը պետական մակարդակով…դրանց 95 %-ը մտել են քաղաքականության մեջ,որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպեն երկրի ալան-թալանը…Քաղաքականությամբ զբաղվում են քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծողները և մասնակիցները,պետական մակարդակով հովանավորողները և հովանավորվողները ,կաշառակերները, 5000 դրամ կաշառք բաժանողները և այդ 5000 դրամը վերցնողները…խարդախություն,լցոնումներ անողները…Երկիրը հայ մարդուց դատարկողները,այսինքն գաղթի կազմակերպիչները,երկիրը սնանկացնողները,ալան-թալանի մասնակիցները,մարդկանց տեռորի(վախի)ենթարկողները,քծնողները,ստախոսները,դպրոցների և մանկապարտեզների տնորենները,ծախված լրագրողները և սւտի <>,փողոցային պոռնիկները և այդ պոռնիկների հովանավորները(կավատները) և հյուրանոց-պոռնկատների տերերը և դրանց ծառայություններից օգտվողները…թաղային սուտի հեղինակությունները և դրանց հովանավորները,հաստավիզ լակոտները,ում միջոցով մարդկանց վախեցնում,տեռորի են ենթարկում ընտրությունների ժամանակ և չեն պատժվում և բոլոր այն իրավապահ մարմինները,ովքեր ամեն ինչ տեսնում են և ի պաշտոնե պարտավոր են այս ամեն ինչի դեմը առնեն,բայց չեն առնում,կամ դրանց օգնում են…ՈՒ ընտրվելուց հետո, ավելի լկտի իրենց պահողները, այսինքն, իրենք իրենց արդեն գողական զգացողները և վերևի դրանց տերերը…Երկիրը գտնվում է քաոսային վիճակում,մարդկանց հոգիներում և մտքերում է քաոսը…մենք արդեն որպես պետություն,երկիր,ազգ,էթնոս սկսել ենք ոչնչանալ…Մենք հիմա գտնվում ենք անդունդի եզրին…Մենք կորցնում ենք մեր մարդկային արժեքները…Երկիրը դատարկվում է բնակչությունից,մարդիկ լքում են երկիրը անվերադարձ,հիմնականում երիդասարդությունը.Շուտով մենք զինվոր չենք ունենա,որ երկիրը պաշտպանի,մնում են մենակ տատիկ-պապիկները…Վերջին 5 տարում 250 000 մարդ,պաշտոնական տվյալներով,իրականում ավելի շատ…Իսկ հիմա,այս ամեն ինչից հետո,այդ թիվը կքառապատկվի…Այսպես մասսայական մարդիկ գաղթել են մեկ էլ պատերազմի և եղեռնի ժամանակ…մարդիկ լքում են հայրենիքը առանց ցավ զգալու, որ կորցնում են իրենց հայրենիքը,արմատները,հայրական տունը,իրենց պապերի գերեզմաններնները…(Հիմա գոնե հասկացաք,թե ով է Հայաստանում զբաղվում քաղաքականությամբ և ինչ օրի են հասցրել երկիրը)….

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Այդպես են սովորաբար գրում Հայաստանից գնացածները:

        • gago says:

          Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում հանցավոր տարրերը,ալան-թալանչիները, կլանները,ովքեր ստեղծում են իրենց կուսակցությունները և մտնում իշխանության մեջ,որ ապահովեն իրենց անվտանգությունը պետական մակարդակով…
          Ինչու միայն Հայաստանում:Դուք երևի միայն մի երկիր եք ճանաչում, էդ էլ Հայաստանն է, այլապես պիտի գիտենայիք, որ քաղաքականությամբ զբաղվողները պետք է որոշակի որակներ և ունակություններ ունենան, անկախ ազգությունից:

  21. tigran20053 says:

    Սիրելի Զարուհի, ես բացարձակապես Ձեր քաղաքական ուժի կողմնակիցը չեմ ————————–ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ —-իսկ որ քաղաքական ուժին եք կողմնակից,եթե կարելի է…շատ հետաքրքրր էր իմանալ Ձեր կարծիքը Հայաստանան քաղաքական ուժերի մասին…

  22. Galust Yenokyan says:

    Մեր ժողովրդի մտածելակերի «ներկապնակը» հիրավի լայն դրսեվորումներ ունի, մի կողմից Արամ Աբրահամյանի ու Հրանուշ Խառատյանի նման քաղաքակիրթ կեցվածքը մյուս կողմից էլ կարծես Ավղանստանի մութ գյուղերից գաղթած Գալուստ Սահակյանը ու Ռոբո-Սերժական խաժամուժը իրենց առավռփախավային քաղքենի արժեհամակարգով եվ հատկապես կնոջը որպես ապրանք դիտարկելոու իրենց «պատիվ բերող» մուսուլմանական համոզվածությամբ:

  23. Մհեր says:

    Համամիտ եմ ԱԱ-ի կարծիքին և նույնպես ներողություն եմ խնդրում:

  24. Արա says:

    Կարծում եմ այստեղ իրենց անուղղակի մեղքն ունեն նաև լրագրողները: Ամեն անգամ, երբ տեսնում եմ թե ինչպես են լրագրողներն իրար խոսք կտրելով, փորձում արժանանալ գալուստների, լֆիկների կամ այլ նեմեցների ուշադրությանն ու մի երկու <> լսել, զարմանքից ապշում եմ: Պարզ չէ՞,որ այդ սուբյեկտներն էլ իրենց լուրջ մարդու տեղ դնելով, սակայն ինտելեկտի անբավարարության պայմաններում, գնալով ավելի սանձարձակ են դառնալու:

  25. Լեւոն says:

    Եթե կնոջն ապտակելու համար կարելի ե “Մարտական Խաչ” տալ, ապա տվյալ դեպքում
    Գալուստն արժանի է ամենաքիչը “Պատվո Շքանշանի”….

  26. Maxim says:

    Ես համամիտ եմ բոլոր մեկնաբանությունների հետ, և կասեմ՝ ավելին, որ ողջ կեղծ Նժդեհականների,
    նրանց ներքին օրգան՝ օեկ-ի, և իհարկե քամիլիոն՝ բարգավաճողների մարդկային արժանիքները
    միասին վերցրած չարժեն Զարուհի Փոստանջյանի արժանիքների մի չնչին մասը: Զարուհին փայլում
    է այսօրվա քաղաքական դաշտում,՝ իր մարդկային բոլոր հատկանիշներով, այդ թվում և իր կանացի
    հմայքով, որը չի կարող նախանձ չառաջացնել նրանց: Իսկ եթե կան չհասկացողներ, ապա նրանց պետք է ասել՝ ,, էշն ի՞նչ դիտի՝ նուշն ի՞նչ է,,:
    Ինչ վերաբերվում է tigran-ի մեկնաբանությանը, ինչ խոսք՝ դառը իրականություն է: Բայց մ՞ի թե մենք
    իրավունք ունենք բավարարվել լոկ մեկնաբանություններով, ու՞մ ենք թողնում մեր ճակատագիրը:
    Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ին, ժամը 19-ին եկեք Ազատության Հրապարակ, որտեղ կլինեն և
    ,,Սարդարաբատ,, շարժման նախաձեռնությամբ՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ համաժողովրդական ծրագրի
    իրականացման խումբը և նրանց համախոհները: Եկեք չկոտրվենք, չխեղճանանք, չհիասթափվենք,
    այլ ևս մեկ անգամ էլ կանգնենք այդ ազնիվ, բարի, և համարձակ մարդկանց կողքին, կամ գոնե լսենք նրանց: Ձեր բոլորին անհամբեր սպասում ենք:

  27. Gala says:

    Հիմնականում համաձայն լինելով վերը արտահայտված մտքերի հետ հիշեցնեմ որ իսկական կանայք իրենց բարեմասնությունները ցույց են տալիս միայն ամուսնուն՝ անկողնում: Հասարակությանը այդ առումով բարեգործություն չչչչեն անում:

  28. Andranik says:

    Հարգում եմ Ձեզ պարեն Աբրահամյան

  29. Andranik says:

    կներեք….պարոն

  30. Համլետ says:

    Գալուստ Սահակյանի՝ Զարուհի Փոստանջյանի հասցեին ասածը հանգիստ կարելի է վերագրել Սերժ Սարգսյանին…Դրա վառ ապացույցներն են՝ գազի գնի հետ կապված Բիշկեք չմեկնելու հավայի դեմարշը,արքայազն Չարլզի հետ ցուցադրական սիլի-բիլի անելն ու՝ ,,տռասայում,, ձայնակցող մարդկության հնագույն արհեստի ներկայացուցիչների վարքին բնորոշ տիպիկ խաղեր տալու նրա գործելակերպը…

  31. Maxim says:

    Ապրես Համլետ: Համամիտ եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031