Մայիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 76 RԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան Իջևան ավտոճանապարհի 70.5 կմ հատվածում՝ Ախթամար հուշարձանի մոտ, դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, և գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վահան Ստեփանյանը տեղում մահացել, է իսկ ուղևորներ, նույն փողոցի բնակիչներ, Յուրի Լուկինը և 29-ամյա Ալեքսանդր Սուդրովիչինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի hիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ արդեն հարուցել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 2-ր դ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
shamshyan.com