ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ավարտել են հերթական այցը տարածաշրջան, որում այս անգամ ուշագրավ է այն, որ խոսք է գնացել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին՝ մինչև տարեվերջ: Սա, ըստ էության, հայ-ադրբեջանական բանակցությունը ինչ-որ կերպ վերականգնելու փորձ է, որ Մինսկի խումբը երևի թե ավելի շատ անում է իր հեղինակության, քան բանակցային գործընթացում ինչ-որ բեկում մտցնելու համար:
Բանն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման երկարատև բացակայությունը, ըստ էության, նշանակում է «բանակցային գործընթաց» ասվածում պարզապես ճահճային կամ լճացած վիճակ: Այս տեսանկյունից, հանդիպումը բնականաբար որոշակի կենդանություն կմտցնի գործընթացում` կրկին ակտուալություն հաղորդելով Մինսկի խմբին: Երեք համանախագահ երկրներին դա, իհարկե, չի խանգարի` նկատի ունենալով այն, որ ավելի հաճախ են հնչում կարծիքներ Մինսկի խմբի ֆորմատի սպառման մասին: Ընդ որում` այստեղ, իհարկե, շահագրգռվածն Ադրբեջանն է, որի համար ֆորմատը նպատակահարմար չէ, քանի որ քիչ է փողով հարցեր լուծելու հնարավորությունը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: