Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ուղերձը միշտ կուտ է գնում

Մայիս 25,2013 11:12

Թե՛ նոր ատոմակայանը, թե՛ Իրանի հետ երկաթուղային կապը խնդիրներ են, որոնք ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային քաղաքական նշանակություն: Հայաստանն անցած հինգ տարիների ընթացքում որևէ բան չի արել այդ նշանակությունը սպասարկելու համար: Խոսքը քաղաքական սպասարկման մասին է: Հայաստանն անցած հինգ տարիներին արտաքին քաղաքականության առումով ընդամենը շարունակաբար հղումներ է արել մեկ գործընթացի՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը, անընդհատ կրկնելով, որ գործընթացը Հայաստանի նախաձեռնողականության արդյունքն էր, որը սակայն տապալեց Թուրքիան, բայց Հայաստանն աշխարհի համար ներկայացավ որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր: Իրականում, սակայն, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս հղումից բացի, որևէ այլ բանով զբաղված չի եղել, ինչի վկայությունն են հանդիսացել մի քանի հարցերում խոշոր տապալումները: Այս պայմաններում պարզ է, որ Հայաստանը բացարձակապես ի զորու չէ ապահովել խոշորածավալ աշխարհաքաղաքական նախագծերի քաղաքական հենքը: Իսկ այդ հենքի բացակայության պայմաններում, որևէ մեկը չի համաձայնի ֆինանսավորել դրանք:

Ինչո՞ւ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունն Արևմուտքը չֆինանսավորեց: Դա բոլորովին էլ հայկական դիվանագիտության աշխատանքի արդյունքը չէր, որը կարողացավ համոզել Արևմուտքին, որ երկաւթուղու նախագիծը խորացնելու է Հայաստանի մեկուսացումը: Եվ ոչ էլ՝ հայկական լոբբիի հաջողությունը: Պատճառը, որ Արևմուտքը չֆինանսավորեց, մեկն էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը չկարողացան ապահովել այդ նախագծի քաղաքական հենքը միջազգային աշխարհաքաղաքական զարգացումների ծիրում, չկարողացան հիմնավորել, որ այդ նախագծերը ոչ թե հատում են միջազգային զարգացումները, այլ ապահովում են դրանց սահուն ընթացքը, օժանդակում են դրանք՝ տնտեսական և քաղաքական առումներով:

 

Եղիազար ԱՅՆԹԱՊՑԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031