Արդեն երկու օր է՝ համացանցը ողողված է տեղեկությամբ, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել՝ իր մասին վատ բան գրողներին «տոպկելու համա», գրել է այսօր «Ժողովուրդ» թերթը, որը զրուցել է պատգամավորի հետ:
Հարցին, թե այդ ինչ լրատվամիջոց է ուզում բացել, ինչ գաղափարներ պիտի քարոզի, Ս. Ալեքսանյանը պատասխանել է. «Որևէ մեկը լսե՞լ է, որ ես տենց բան եմ ասել: Սուտ բաներ են խոսում: Տենց բան չկա, քուր ջան: Բոլոր լրագրողներն էլ իմ ընկերներն ու հարազատներն են, ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու են հենց իր մասին լուրերը միշտ «սուտ»
դուրս գալիս, պատգամավորը պատասխանել է. «Երևի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում»: