Կարեւորն այն է, որ ցանկացած պարագայում բողոքի դրսեւորումները, հանրության տարբեր շերտերի պահանջները անարձագանք չեն մնում։ Հասարակության դիմաց խուլ պատ չէ, արձագանք ու ընդառաջ քայլեր, ամեն դեպքում, լինում են։ Գուցե ցանկալի էր, որ ավելի ընդգրկուն ու ծավալուն լինեին այդ արձագանքները, բայց դա հարցի մյուս կողմն է, որն առնչվում է նաեւ երկրի ու կառավարության հնարավորություններին։
Արժե ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքի վրա, որ խռովությունները կամ բունտը ենթադրում են անվերահսկելի իրավիճակ։ Մինչդեռ նման բան մեր իրականության մեջ չի դիտարկվում։
Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե բողոքի ցույցեր կամ դրսեւորումներ չլինեին։ Սակայն, անկախ նրանից, որ բունտը գուցե ոմանց «վարդագույն երազանքն» է, այդ դրսեւորումներն ու դժգոհության, բողոքի առկայությունը, առհասարակ, դեռ չեն նշանակում, թե երկրում արդեն սոցիալական բունտ է, կամ ինչ-որ ուրվականներ են երկրի դարպասները բախում։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում: