ԲՀԿ-ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ: Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա: Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել է, որ ինքը որեւէ պարտավորվածություն չունի որեւէ մեկի առջեւ՝ նկատի ունենալով նաեւ Ռոբերտ Քոչարյանին, գրել է այսօր «Հրապարակ» թերթը: