Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ցինիզմ ու սարկազմ

Մայիս 25,2013 10:34

Ամենասոսկալին այն է, որ ցինիզմը, սարկազմը, նիհիլիզմը դարձել են մեր կյանքի ամենապահանջված, ամենատարածված որակներն ու դրսեւորումները:

Երբ Ազգային ժողովի պատգամավորի քաղաքական խոհեմ ու խորքային վերլուծությունը, մասնագիտական օգտակար դիտարկումներն աննկատ են մնում, իսկ մի քանի «շշպռոցը», կիսագողական հումորը դառնում համընդհանուր քննարկման ու հիացմունքի առարկա, հասկանում ես, որ մեր հասարակությունը չափից դուրս մակերեսային մոտեցում ու պահանջներ ունի իր էլիտայից: Երբ բարձր է գնահատվում ոչ թե երկրում քրեածին իրավիճակը բարելավող, հանցագործների ու հանցագործությունների դեմ անհաշտ պայքար մղող, այլ հեռուստաէկրանից թատերականացված սպառնալիքներ հնչեցնող, բողոքի հասարակական ակցիաները ճնշող, բողոքավորների հետ «լեզու գտնող» ոստիկանապետը, պարզ է դառնում, որ մեզանում խեղված արժեհամակարգ է իշխում:

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031