ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի օգնականները վաճառել են արգենտինացու համար ամրագրված Չեմպիոնների լիգայի երափակիչ հանդիպման տոմսերը: Երեկ այս մասին հայտարարել է Դիեգո Մարադոնայի գործակալ Անջելո Պիզանին:
«Պլատինիի օգնականները հերքում են, որ Մարադոնան ցանկանում էր գնել այդ տոմսերը: Այսօր Դիեգոյին տեղեկացրել են, որ նրա համար ամնատչելի են տոմսերը, քանի որ դրանք վաճառվել են: Մարադոնան հիասթափված է, որովհետեւ հենց Պլատինիի օգնականներն են ժամանակին նրան խնդրել, որպեսզի նա ներկա լինի ՉԼ եզրափակիչ խաղին», – Պիզանիի խոսքերը մեջբերում է «Corriere dello Sport» -ը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ