Մայիսի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում հանդիսավորությամբ բացվեց մարզադպրոց: Երկհարկանի մարզաշենքում առկա են բոլոր պայմանները սպորտով զբաղվելու համար: Մարզական կենտրոնը կառուցել է «Առաքելություն մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ:
Կենտրոնի կառուցմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը: Մարզական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցում էին «Առաքելություն մանկություն» կազմակերպության Մոնակոյի ներկայացուցչության ղեկավարները, այդ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Քամայանը եւ այլոք:
Կողբի ավագանու որոշմամբ Րաֆֆի Քամայանին հանձնվեց Կողբ համայնքի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիր: Նորաբաց կենտրոնը իր հիմնական գործառնույթներից զատ, բարեգործական հիմունքներով կսպասարկի տարածաշրջանի հաշմանդամ երեխաներին: Մարզական կենտրոնի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Կողբի երաժշտական դպրոցի, թաեքվանդոյի Նոյեմբերյանի եւ Բաղանիսի խմբերի սաները, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը եւ ուրիշներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ