Դպրոցական վերջին զանգի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օրվա խորհրդին համահունչ, Ազատության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այցելել են Ազատության հրապարակ՝ շրջանավարտներին դեպի մեծ կյանքի ճանապարհ բարի երթ մաղթելու: Քաղաքապետը և նախարարը իրենց որդիների հետ շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին ու մաղթել նրանց խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում:
Տոնական համերգի շրջանակում շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայ էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ուղեկցվել տոնական շքեղ հրավառությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն