ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երեկ եւ այսօր անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում՝ դատապարտյալ կանանց եւ անչափահաս տղաների մասնակցությամբ:
Ավանդական միջոցառման մասնակիցները մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ, 30 մետր վազք եւ հեռացատկ մարզաձեւերից: Հաղթողները, մրցանակակիրները եւ մասնակիցները պարգեւատրվեցին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով, ինչպես նաեւ հովանավորների հատկացրած նվերներով:
Այս միջոցառումը, որ անցկացվեց արդեն չորրորդ անգամ, նպատակ ունի՝ բարելավել դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակը, ֆիզիկական ակտիվությունը, նրանց մեջ ամրապնդել առողջ ապրելակերպը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ