Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Եվրոպական պառլամենտներում իրար մորթում են»

Մայիս 24,2013 21:29

ԱԺ-ի այս քառօրյան աչքի ընկավ ՀՀԿ-ընդդիմություն փոխադարձ վիրավորանքներով: Կառավարության ծրագիրը քննարկելու փոխարեն միմյանց՝ «անբարոյական», «զրո», «մայրուղիում մեքենա կանգնացնող» եւ նման որակումներ սկսեցին տալ պատգամավորները:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե ինչքանո՞վ է կոռեկտ նման արտահայտությունները՝ պատասխանեց. «Դա բնականաբար պառլամենտական բառապաշար չի: Իհարկե, ցանկալի է, որպեսզի կանայք եւ տղամարդիկ, ընդդիմությունը եւ իշխանութունը պահեին բարոյականության եւ կոռեկտության սահմանը: Բայց բնականաբար, դա ոչ միշտ է լինում: Ինձ հետ էլ են եղել դեպքեր, երբ ես զգացմունքային հայտարարություն եմ արել, հետո ավելի սառը մտածելով՝ հասկացել եմ, որ սխալ եմ, զղջացել եմ: Իհարկե, դա նորմալ է: Հիմա այն մարդը, ով չի կարողանում ինքն իր արարքները վերագնահատել, ուրեմն էդ մարդու պրոբլեմներն իր ուղեղում են: Պետք չի շատ խիստ դատել, բայց պետք է հետեւություն անել եւ աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Ես համոզված եմ, որ թե իշխանության, թե ընդդիմության մեջ դա ընդամենը էպիզոդ կլինի, եւ մենք ապագայում կաշխատենք կոռեկտության եւ համերաշխության սահմաններում»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Հայաստանի պառլամենտը եթե համեմատենք եվրոպական պառլամենտների կամ հետխորհրդային երկրների պառլամենտների հետ, այնտեղ իրար «մորթում» են. «Փառք Աստծո, մեր մոտ էդ բարոյական կուլտուրան բավականին բարձր մակարդակի վրա է: Նմանատիպ ելույթները ընդամենը էպիզոդիկ բնույթ են կրում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031