Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի համանախագահը մեկնաբանում է Սերգեյ Լավրովի հայտարարությունները

Մայիս 24,2013 20:52

Այսօր Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ՝ Իեն Քելլին (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան):

Համանախագահներին արդեն ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ աշխատանք է տարվում առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները աշխատում են նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Գիտեք, որ Փարիզում բանակցություններ տեղի ունեցան, հանդիպեցինք Կրակովում. այս ողջ աշխատանքն ուղղված է նրան, որպեսզի հինք ստեղծվի նախագահների հանդիպման համար: Դեռեւս, սակայն, հանդիպման մասին պայմանավորվածություն չկա», – ասել է ռուսաստանցի համանախագահը:

Մեկնաբանելով այս շաբաթ ավելի վաղ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ստատուս քվոյի անընդունելիության եւ գրավյալ տարածքները վերադարձնելու մասին` Պոպովը նշել է. – «Լավրովն այդպիսի բան չի ասել: Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ստատուս քվոն ձեռնտեւ չէ ոչ մեկին` ո’չ Ադրբեջանին, ո’չ համանախագահող երկրներին, ո’չ Հայաստանին` հաշվի առնելով տնտեսական շրջափակումը: Ձեռնտու չէ նաեւ Լեռնային Ղարաբաղին: Մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում պետք է տեղաշարժ լինի, եւ այդ տեղաշարժի արդյունքում ի վերջո պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր: Սրա մասին է խոսքը»:

Լավրովը, հիշեցնենք, ասել էր. – «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստասուսի անընդունելիության հարցում»:

Ռուսաստանցի համանախագահը հավելեց, որ հակամարտության կարգավորման` այսօր քննարկվող վեց կետերը ներառում են ե’ւ տարածքների վերադարձի, ե’ւ Լեռնային Ղարաբաղի վերջանական կարգավիճակի հարցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031