Ժամանակին Լիբանանի ֆուտբոլի առանջության առաջատարները հայկական թիմեր էին: Ֆուտբոլային նախկին հսկաների մասին պատմող նյութում տեղեկացնում է «ՖԻՖԱ»-ի լրատվական բաժինը:
«Հոմենթման» և «Հոմենմեն» ակումբները իշխում էին Լիբանանի առաջնությունում 1950-ականներին և 1960-ականներին: Ազգային առաջնությունում նրանք միասին հաղթել են 11 անգամ, սակայն երկու թիմերն էլ դուրս են մնացել բարձրագույն առաջնությունից 2003-2004թթ. մրցաշրջանին:
«Հոմենթմենը», որը 1970թ. Ասիայի ակումբային առաջնությունում երրորդ տեղն է գրավել, այժմ մի կերպ գոյատևում է երրորդ դիվիզիոնում:
Ըստ Վիքիպեդիայի, «Հոմենթմենը» երկրի առաջնությունում հաղթել է 7 անգամ՝ 1944, 1946, 1948, 1951, 1963, 1969 թվականներին: «Հոմենմենը»՝ 4 անգամ՝ 1945, 1954, 1957, 1961 թվականներին: «Հոմենթմենը» հիմնադրվել է 1924թ., այն նաև երեք անգամ նվաճել է Լիբանանի գավաթը: «Հոմենմենը» հիմնադրվել է 1921թ., 1999թ. այն նվաճել է Լիբանանի «Էլիտ» գավաթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ