Վանաձորի քաղաքապետարանի կայքէջում հրապարակվել է քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետեւյալ հայտարարությունը:
«Հարգարժան վանաձորցիներ.
Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:
Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:
Կարդացեք նաև
Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»:
Հիշեցնենք, որ խոսքը «Հետքին» տված հարցազրույցի մասին է, որտեղ նա ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում ինչ է անում»: Եվ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա, առաջարկեց Սամվել Դարբինյանին հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել էր իր այդ արտահայտությամբ: