Տարբեր երկրների շուրջ 250 ուսանողներ Լոնդոնում դարձել են Գինեսի ռեկորդակիրներ: Նրանք միաժամանակ դեպի վեր են շպրտել իրենց ավարտական դիպլոմները:
Աշխարհի շատ երկրներում հատուկ նշվում է Ձախլիկների միջազգային օր: Վիճակագրական տվյալներով` աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկներ են: Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա: Նշվում է օգոստոսի 13-ին:
Դանիացի ականավոր ֆիզիկոս, ատոմի առաջին քվանտային տեսության հիմնադիր Նիլս Բորը, համաշխարհային գիտության զարգացման մեջ ունեցած իր մեծ ներդրման համար տարբեր մրցանակներից զատ, պարգևավտրվել է նաև գարեջրի խողովակաշարով: