Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործ. Պարզ չդարձավ, ի վերջո, ո՞վ էր Դիանա Նավոյանը

Մայիս 24,2013 19:08

Այսօր Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել Դիանա Նավոյանը: Նա «Հարսնաքար» ռեստորանային համալիր էր գնացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա չորս ընկերների հետ: Այսինքն, անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած բռնարարքների գործով միակ ականատեսն էր:
Սակայն երբ ռուսախոս վկան, որի համար թարգմանիչ էր հրավիրվել դատարան, ավարտեց իր ցուցմունքը, հարցաքննության ընթացքում չհնչեց հարց, թե ի վերջո՝ ում էր ճանաչել այս վկան, նկատի ունենք տուժողներին, ինչպիսի հարաբերությունների մեջ է գտնվել նրանցից յուրաքանչյուրի հետ:

Այս վկան իր ցուցմունքը սկսեց  «Հարսնաքար» ռեստորանային համալիր այցից: Դատավորը հանեց պաշտպան Խաչատրյանի այն հարցը, որ մինչ «Հարսնաքար» գալը, Վահե Ավետյանն ու նրա ընկերները այս վկայի հետ եղել են Արզնու ձորում:Պաշտպան Միհրան Պողոսյանը դատավորին հորդորեց չհանել հարցը, քանի որ ըստ նրա, անհրաժեշտ էր ճշտել տուժողների ցուցմունքների արժանահավատության հանգամանքը:

Վկան ասաց, որ գնացել են «Հարսնաքար», իրեն ուղեկցել է Վահե Ավետյանը:
Ի դեպ, հաճախ էր ասում «բժիշկ Վահե Ավետյանը»:
Նրանց դիմավորել է մատուցողը, որը ասել է,  թե մարզազգեստով չի կարելի գտնվել ռեստորանում. «Չլսեցի, ինչ խոսակցություն էր, բայց դեմքին ագրեսիա չկար»: Նա նկատի ուներ մատուցողին:
Նա ասաց, որ Վահեն տասնհինգ րոպեով բացակայել է, իսկ երբ եկել է, ջինսե տաբատով էր:
Մոտ քսանհինգ րոպե հետո մոտեցել է մատուցողը, Վահեն հարցրել է. «Միգուցե դուր չի՞ գալիս»: Վկան հայերենով հիշում էր մատուցողի ասածը. «Կա՞յֆ ես բռնում»:
Հետո, ըստ վկայի, ոչինչ չի լսվել, քանի որ երաժշտություն էր, եւ քիչ անց տղաները դուրս են եկել:
Դ. Նավոյանը տասնհինգ-քսան րոպե մնացել է նստած: Եվ քանի որ իր ձախ կողմում, եւ դիմացը ոչ ոք չկար, ուշադրություն է դարձրել անվտանգության աշխատակիցների վրա, որոնք քայլում էին սրահում: Այն հարցին՝ ինչի՞ց է որոշել, որ նրանք անվտանգության աշխատակիցներ էին, վկան ասաց` սպորտային կազմվածքից: Ըստ վկայի քիչ անց ներս է մտել Արկադի Աղաջանյանը, սեղանին թողած բանալիները վերցրել, շտապ հեռացել է:
Էդգարը խնդրել է հաշիվը, ապա, երբ ինքը ցանկացել է տաքսիով տուն գնալ, Էդգարն ասել է` կտանի: Դիաննային նա իջեցրել է Նար-Դոսի փողոցի վրա, Դիաննան հարցրել է. «Բժիշկ Ավետյանը առավոտյան հոսպիտալում կլինի՞»,  էդգարը պատասխանել է. «Անպայման կլինի»:
Այն հարցին, թե արտաքինից երեւո՞ւմ էր, որ Արկադին կռվի է մասնակցել, Նավոյանը պատասխանեց, որ ոչ, միայն նկատել էր , որ «պախոդկան» փոխվել է: Էդգարի հագուստի վրա արյուն չի նկատել;
Նա հայտնեց, որ այդ օրը տուն գնալիս մտքով չի անցել, որ սարսափելի բան է տեղի ունեցել, հաջորդ օրն է իմացել կատարվածի մասին:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց:
Ի դեպ, նշենք, որ մինչ այս վկայի հարցաքննությունը՝ դատական նիստի մասնակիցները տասնհինգ րոպեով դուրս են հանվել նիստերի դահլիճից, մեր տեղեկություններով, անգամ ամբաստանյալներն են հեռացվել:
IMG_0643 IMG_0644 IMG_0659Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031