Նոռա Մարտիրոսյանի «Տերիտորիա» ֆիլմի նախագիծը Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում արժանացել է Հյուբերտ Բալս հիմնադրամի դրամաշնորհի: Հայտնում է «Հոլիվուդ ռիփորթեր» պարբերականը:
Նոռա Մարտիրոսյանը 11 կինոգործիչներից մեկն է, որը 11 000 եվրո կստանա իր նախագիծը զարգացնելու՝ ավելի խորը հետազոտություն, թարգմանություն իրականացնելու, մասնագետներ վարձելու համար:
Այս ֆիլմը Մարտիրոսյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է:
Հյուբերտ Բալս հիմնադրամը ստեղծվել է 1989թ.՝ Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների կինոգործիչներին աջակցելու նպատակով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ