«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, թե մադրիդցիների գլխավոր աստղը պայմանագիրը երկարացնելու ու երկու տարի իզուր ժամանակ կորցնելու մտադրություն չունի:
Նրա խոսքերով, որ մեջբերում է «Gazzetta dello Sport»-ը, Արքայական ակումբը, հասկանալի է, կփորձի պահել ֆուտբոլիստին: Այնպես որ, մոտ ժամանակներս հայտնի կդառնա, թե այս ամենն ինչով կավարտվի: Աղբյուրը նշում է նաեւ, որ պորտուգալացին ցանկանում է տեղափոխվել եվրոպական երեք ամենահարուստ ակումբներից որեւէ մեկը եւ նշում, որ Ռոնալդուի համար պահանջվող 90 միլիոն եվրոն վճարելու շռայլությունն իրենց թույլ տալ կարող են միայն «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» եւ ՊՍԺ-ն: