Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվեց երեխաների բժշկական սպասարկման հարցը

Մայիս 24,2013 17:31

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական սպասարկման հարցը։ Նախարարը նշեց, որ այդ առնչությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները խիստ մտահոգիչ են։

«Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։ Հասկանալի է նաև, որ Երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա առանձին-առանձին հետաքրքրվեց բոլոր բուժհիմնարկներում առկա վիճակով ու խնդիրներով և դրանց լուծման նպատակով նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարվեց ուսումնասիրել ֆինանսական հատկացումներն` ըստ ծառայությունների, և անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կատարել։ Մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը`  բուժհաստատություններում մատուցվող  ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները,  սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությունը և այլն։ Միաժամանակ, հանձնարարվեց   քննարկումներ կազմակերպել ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների  հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով։

Որոշվեց խնդրին անդրադառնալ հանձնարարականների  արդյունքներն ունենալուց հետո։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031