Համազգային թատրոնի բեմում մայիսի 23-ին իրենց ավարտական աշխատանքները ներկայացրեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնի ավարտական կուրսի չորս ուսանողներ:
Ուսանողներն այս բեմադրություններով ցույց տվեցին իրենց պարային և բեմադրական հմտությունները, ուսումնական չորս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների արդյունքը:
Մայիսի 19-ից մինչև մայիսի 25-ն ուսանողները ներկայացնում են իրենց բեմադրությունները, իսկ իրենց աշխատանքների գնահատականները կստանան մայիսի 27-ին՝ դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը:
Չորս ներկայացումները վերնագրված էին՝ «Պատրանք» (բեմադրող՝ Լուսինե Դավթյան), «Դեպի լույսը» (բեմ.՝ Անի Խաչատրյան), «Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը»»(բեմ.՝ Նարինե Փաշինյան), «Թռիչք» (բեմ.՝ Աելիտա Գևորգյան):
Կարդացեք նաև
Ներկայացումների ավարտից հետո Աննա Ռաշիդովնան՝ կուրսի ղեկավարը, ուսանողների համար անակնկալ էր պատրաստել՝ հոլավակ նրանց ուսանողական տարիների նկարներով և տեսանյութերով, որոնք պատմում էին ուսանողների՝ մրցույթներին մասնակցության, հաղթանակների և առօրյայի մասին:
Արփինե Արզումանյան (mynews.am)