Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը պնդում է, որ ՌԴ-ն գազի թանկացումից հետո միգրանտների հարցն է առաջ քաշելու

Մայիս 24,2013 16:51

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ,  եվրաինտեգրո՞ւմ, թե՞ եվրասիական միությունն ընտրելու հարցում Սերժ Սարգսյանը հաշվի է առնելու, թե որտեղ են շատ փող տալու:

«Սերժ Սարգսյանը գնալու է այնտեղ որտեղ փող են տալու: Եթե Եվրոպան այսօր ասի 2 միլիարդ տալիս եմ, ուրեմն Սերժ Սարգսյանին իր թիմով տեսնելու եք այնտեղ: Իմ ունեցած տեղեկություններով, տեղ չի հասնելու, փողն էլ չեն տալու: Դրա համար Ռուսաստանը հիմա գազը կթանկացնի, հետեւից միգրանտների խնդիրը կծագի, հետո արտաքին անձնագրերը կմտցվեն, հետո վիզաներով կսկսի կանչել, տրանսֆերտները կկրճատվեն ու մի ահավոր ձեւով: Այսինքն, քայլեր կանի, որոնցով կփորձի իր ներկայությունը, ով ուզում է դրանից ազատվել, շատ ցավոտ դարձնի »,- այսօր «Դեբատ» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:

Պարոն Կարապետյանի խոսքերով, Հայաստանին ասվել է. «Ռուսաստանի հետ ձեր համար հարցեր չենք կարող այլեւս լուծել, գնացեք, լեզու գտեք:  Կտեսնեք, հակառուսական հիստերիան կպակասի, Սերժ Սարգսյանը կփորձի լեզու գտնել: Թե ինչ է դրա տեղը տալու, ինչ է առնելու չգիտեմ, որովհետեւ սաղ էնպես է խառնել, որ չեմ կարող ասել»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կիսագրագետ մարդկանց կողմից երկիր կառավարելու արդյունքն էլ՝ այս պետք է լիներ: Որ կողմից
    նայում ես՝ անհաջողություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031