Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում

Մայիս 24,2013 16:14

Մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ  Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:  Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության  նախաձեռնությամբ:

Հոգեհանգստյան արարողությունից եւ Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ նա ընդգծեց, որ այն չհուսալքեց հայ ժողովրդին, այլ բարձրացրեց մեր ժողովրդի միասնության ոգին, որի արդյունքը հանդիսացավ ազգային‑ազատագրական պայքարի հաղթանակը Արցախում:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ «25 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության   ամենամեծ ողբերգություններից մեկը: Հայ բնակչության հանդեպ իրականացված եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ մշակված էթնիկ զտման եւ տեղահանման հրեշավոր քաղաքականության հերթական դրսեւորումն էր:  Սումգայիթյան ջարդերը փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը. ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ իր ազատ ապրելու արդարացի իրավունքը պաշտպանել արյան գնով… եւ մեր ժողովրդի միասնականության եւ համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ»: Դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս բոլոր մարտահրավերները մեր ժողովուրդը դիմակայելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության  եւ անկոտրուն կամքի շնորհիվ:

Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանն իր արտասանած խոսքում նշեց, որ Ս. Նշան Մայր եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը  հայ մշակույթի ազգային ու հոգեւոր խորհրդանիշ է, արդարության պահանջի եւ բողոքի կոթող:

Հանդիսությանը ներկա էին պետական նախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամներ,  հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031