Հունիսի 2-ից 9-ը Թբիլիսիում կանցկացվի հարավկովկասյան ժամանակակից պարերի և փորձարարական արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Խորվաթիայի ներկայացուցիչներ: Հայտնում է «Ջորջիա թըդեյ» թերթը:
Փառատոնը նախաձեռնել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և «Փոփոխությունների հարթակ» վրացական հ/կ-ն: Այնուհետև իրենց աջակցությունն են հայտնել Թբիլիսիի քաղաքապետը և Վրաստանում «Եվրոպայի տուն»-ը:
Փառատոնի ղեկավար Թամունա Գուրիչիանին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պարային խմբերը ելույթ կունենան հունիսի 2-ին Թագավորական շրջանային թատրոնում:
Իսկ Թբիլիսիի ձիարշավարանում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արվեստագետները, բելգիացի և արմատներով վրացի փողոցային արվեստի նկարիչ Զուկա Մեկաբերիձեի հետ գրաֆիտներ կանեն նորաբաց գետնային անցումում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ