Ճանաչված կորեացի ռեպեր PSY-ի նմանակ Դենի Կարային հաջողվել է խաբել «Կանն» կինոփառատոնի կազմակերպիչներին եւ հյուրերին. նա ոչ միայն «տեղավորվել» էր ամենաթանկ հյուրանոցներից մեկում, այլ նաեւ հասցրել էր լինել բոլոր նշանավոր միջոցառումներին եւ հարցազրույցներ տալ: Հայտնում է «Комсомолская правда»-ն:
Թե ով է հայտնաբերել, որ հյուրը աշխարհահռչակ ռեպերը չէ, հայտնի չէ:
Հայտնի է, որ ֆրանսիացի 34-ամյա Դենի Կարային առաջին անգամ շփոթել են PSY -ի հետ անցած տարվա աշնանը, երբ նա հանգստանալիս է եղել Դուբլինում: Այդ ժամանակ նրա վրա հարձակվել է մարդկային մի ամբոխ, որին ցրել է ոստիկանությունը: Այդ ժամանակվանից ֆրանսիացին երբեմն հագնվում է ճանաչված ռեպերի նման:
Իսկ իրական երգիչ PSY-ը այս ամենին իրոնիայով է վերաբերում, նա twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ասում են՝ «Կաննում» իմ նմանակն է հայտնվել: Իմ կողմից բարեւեք նրան»: Աշխարհահռչակ ռեպերը նաեւ տեղեկացրել էր, որ հիմա գտնվում է Սինգապուրում: