Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով դատարան է ներկայացել Դիանա Նավոյանը

Մայիս 24,2013 15:39

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ  այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսին բռնարարքի ենթարկված Վահե Ավետյանի եւ նրա ընկերների գործով հերթական դատական նիստը: Դատարան էր ներկայացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ծանոթուհին, որը ռուսերենով հաստատեց, որ ունի բարձրագույն կրթություն, ամուսնալուծված է, աշխատում է գեղեցկության սրահում, դատված չի եղել: Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը, նախաքննության ընթացքում նա հայտնել էր, որ տիրապետում է բանավոր հայերենին, չի տիրապետում գրավորին: Դատավորն անհասկանալի համարեց այն, որ տեւականորեն նա բնակվում է Հայաստանում, սակայն չի տիրապետում մայրենիին: Դատարանը 10 րոպե ընդմիջում է հայտարարել՝ ականատես վկային թարգմանով ապահովելու համար:

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031