Այսօր Թելավիում գտնվող մեդիա-սրճարանում «Մամուլը եւ քաղաքականություն» թեմայով կազմակերպված միջազգային սեմինարի մասնակիցները հանդիպեցին տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Թելավիի քաղաքապետի տեղակալ Ալեքսանդր Թեգերաշվիլին (լուսանկարում՝ աջից առաջինը) ասաց, որ իրենց տարածաշրանում գործազրկության ցուցանիշը մեծ է. տղամարդիկ աշխատանք որոնելու նպատակով մեկնում են մայրաքաղաք Թբիլիսի, իսկ կանայք՝ Եվրոպա:
Ինչքան հաճախ են քննադատում իրեն: Պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց նաեւ, որ ԶԼՄ-ները հաճախ են իրենց քննադատում, սակայն ինքը նորմալ է վերաբերվում քննադատութուններին. «Եթե քննադատությունը իրականությանը չի համապատասխանում, հետեւում է հերքումը…Հիմնականում քաղաքապետարանին քննադատում են քաղաքի ոչ պատճաշ մաքրության համար: Դա օբյեկտիվ քննադատություն է: Իսկ եթե, օրինակ, գրեն, որ իմ աշխատասենյակում մարդ եմ ծեծում, դա իհարկե սուտ է»:
Պարոն Թեգերաշվիլին հավելեց, որ 2012-ի հոկտեմբերի 1-ի պառլամենտական ընտրություներից հետո իրենց երկրում շատ բան է փոխվել, բայց. «Չեմ կարող ասել, թե հոկտեմբերի 1-ից առաջ ահավոր էր, իսկ հիմա կատարյալ: Ե՛վ այն ժամանակ Վրաստանում լավ բաներ կային, ե՛ւ հիմա»:
Ի դեպ, «Կախեթիի ձայն» թերթի պատասխանատուն դժգոհեց, թե քաղաքապետարանը չի սիրում տպագիր թերթերին, եւ նրանց չի հրավիրում իրենց միջոցառումներին, ինչին ի պատասխան փոխքաղաքապետը պատասխանեց, որ ամեն ինչ առաջիկայում կշտկեն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ