Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

Բացվեց «Հետքերով որբերի հայոց» ցուցահանդեսը

Մայիս 24,2013 14:50

Մայիսի 25-ին, ժ. 16:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կկատարի «Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահում: Այս ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միության, Մերձավոր Արևելքի հիմնադրամի և ԱՄՆ դեսպանության համատեղ ծրագիրն է: Ցուցահանդեսը ներկայացնում է  1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած վայրագություններից հետո հարյուր հազարավոր հայ որբերի կյանք փրկած ամերիկյան մարդասիրական առաքելության՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամի հուզիչ պատմությունը:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես կգա ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը,  Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագահ Շանթ Մարտիրոսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ լույս սփռելով  հայ-ամերիկյան հարաբերությունների այս կարևոր դրվագին: Իրենց ընտանիքի պատմությունը կներկայացնեն նաև այդ որբանոցներում հասակ առած երկու որբերի ազգականները: Ցուցահանդեսի բացումը նաև կնշանավորվի Զարեհ Ճգնավորյանի «Որ չկորչեն անհետ» փաստագրական ֆիլմի ցուցադրմամբ, և Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի կատարմամբ՝ նվիրված Մերձավոր Արևելքի հիմնադրամին:

ԱՄՆ դեսպանատունը, Նարեկացի արվեստի միությունը և Մերձավոր Արևելքի հիմնադրամը նման ցուցահանդեսներ կբացեն մայիսի 26-ին, կիրակի օրը, Երևանում՝ Նարեկացի արվեստի միության շենքում և մայիսի 27-ին, երկուշաբթի օրը, Գյումրում՝ «Թռչունյան տուն» մանկատանը:  Բոլոր երեք ցուցահանդեսները բաց կլինեն մինչև հունիսի 8-ը, մուտքն անվճար է:

ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031