Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ». սպառողների պաշտպան (Տեսանյութ)

Մայիս 24,2013 14:50

Գազի թանկացման հետեւանքով մենք կկորցնենք անտառային գենոֆոնդը, կրկնվելու է 90-ականների պատմությունը, անկախ նրանից անտառհատումների վերահսկողությունը կխստանա, թե ոչ, միեւնույն է, մարդիկ ապօրինի անտառահումներ են անելու, որովհետեւ նրանք պետք է տաքացնեն իրենց տներն ու երեխաներին: Այսօր «ֆորում» ակումբում նման կարծիք հայտնեց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանը: Նրա դիտարկմամբ, մինչ գազի թանկացումն էլ ապօրինի անտառհատումների ծավալը մեծ է, քանի որ օրինակ վաճառվող վառելափայտը թանկ է, այսօրվա գներով վաճառվող գազի սակագինն էլ ձեռնտու չէ գյուղաբնակներին, ուստի նրանք դիմում են անտառհատումներին:

Տիկին Զառաֆյանի խոսքերով, այս ձմեռ ուսումնասիրել են Գեղարքունիքի անտառները, եւ պարզել, որ բավականին բարձր հատվածներում գտնվող անտառներն էլ են հատվել, իսկ այդ անտառները պահպանական ֆունկցիա են կատարում. «Գրեթե ամբողջությամբ հատվել են, որովհետեւ նրանք գազի այսօրվա գնով էլ չենք կարող վճարել, շինանյութը օրինակ եւս թանկ է՝ 23հազար դրամ, ստիպված մարդիկ գնում են սարերը եւ կտրում այն անտառը,  որը մեծ բնապահպանական նշանակություն ունի: Հիմա էլ կկտրվի առանց խտրականության, ամենաթանկարժեք անտառափայտը կօգտագործվի վառելափայտի»: Ըստ Ինգա Զառաֆյանի, որքան էլ ոլորտի պատասխանատուները պնդում են, որ ապօրինի հատումները նվազել են, դա իրականում այդպես չէ. «Ասում են, որ 2012 թվականին 60% քրեական գործեր են հարուցվել եւ այլն, բայց մենք հավատո՞ւմ ենք այդ թվերին, թե ոչ, որ քրեական գործեր են հարուցվել, հավատում ենք: 2012 թվականի նոյեմբերի վերջի Տավուշի մարզում մի տեղում 60 բեռնատար մեքենա են կանգնեցրել վառելափայտով, դուք պատկերացնո՞ւմ եք, դա ինչ թիվ է: Մենք չունենք համապատասխան արձագանք պաշտոնյաներից: Հայաստանի պահանջարկը  650-800 հազար խորանարդ մետր է միայն վառելափայտը, ամեն տեղում մենք վառում ենք անտառ»:

Մանրամասները՝ տեսանյությում

Ասուլիսի մեկ այլ մասնակից Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ գազի թանկացման վերաբերյալ պետք է բաց, թափանցիկ լսումներ լինեն, որին կմասնակցեն նաեւ հասարակական կազմակերպությունները, իսկ այն ինչ կատարվում է Ազգային Ժողովում՝ դա տնավարի մոտեցում է: Ինչ վերաբերում է գազի թանկացման հետեւանքներին, ապա պարոն Պողոսյան ասաց, որ առաջին հերթին կմեռնի ցեմենտի արտադրությունը, եւ առհասրակ շինանյութի արտադրությունը:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, գազի թանկացման հետեւանքները մեղմելու համար, եթե փոքր ՀԷԿ-երի դեմ էլ են պայքարում,  որպեսզի չկառուցվեն, իսկ դա էներգիայի աղբյուր է, տիկին Զառաֆյանն ասաց. «Մեր տնտեսությունը սպառողական տնտեսություն է, ոչ ոք չի մտածում հեռանկարային երկարաժամկետ էներգետիկ զարգացման մասին: Փոքր ՀԷԿ-երի էներգիան ոչ մի ձեւով չի ազդում համայնքների վրա, այսինքն բնակիչնեը դրանից չեն օգտվում: Դուք գիտեք, որ մենք էլեկտրաէներգիան վաճառում ենք այլ երկրներին, եւ այդ գումարը մեր բյուջե չի մտնում, սեփական գրպան է մտնում: Փոքր ՀԷԿ-երը նեղ անձնական շահերի են համար են միայն: Բացի այս, փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան էլ թանկ է, ուստի համայնքային բնակիչները կրկին անտառհատումներին են դիմելու»:

Տիկին Զառաֆյանի կարծիքով, կառավարությունը պետք է ճիշտ գնահատի մեր էներգոռեսուրսները, պետք է ստույգ տեղեկանալ, ինչ բնական պաշարներ ունենք, դրանց գումարները ճիշտ օգտագործվեն. «Եւ քանի որ այդպես չի արվում, մենք ունենք խիստ բեւեռացում՝ շատ հարուստ մարդկանց մի խումբ եւ շատ լայն զանգված՝ շատ աղքատ մարդկանցով»:

Իսկ Պարոն Պողոսյանի խոսքերով էլ. «Մենք միակն ենք, որ ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, սա կենցաղային լեզվով, տեխնիկան լեզվով նշանակում է՝ չծանրաբեռնված հզորություն: Աշխարհում պատերազմների պատճառը ածխաջրածիններն են, իսկ մենք ունենք այդ բարիքը եւ անհաշվենկատ ենք օգտագործում՝ թե ներսում տնտեսության մեջ , թե արտաքին քաղաքականության մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031